ցուցահանդես


«Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 14-ին մեկնարկեց «ArmProd EXPO 2022» 20-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին մասնակցում է շուրջ 80 կազմակերպություն Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից, Թուրքմենստանից:


Հայաստանի տեքստիլագործական ոլորտի շուրջ մեկ տասնյակ ընկերություն առանձին միասնական տաղավարով ներկայացվել է Կաունասում հոկտեմբերի 7-9-ը կազմակերպված «Արտադրված է Լիտվայում» տնտեսական ցուցահանդեսին։


Հուլիսի 7-9-ը «Ոսկու աշխարհ» առևտրա-արտադրական համալիրի տարածքում կազմակերպվեց հայ ոսկեգործների առաջին ցուցահանդես-վաճառքը՝ «Հայաստան. ոսկեգործության օրեր 2017» խորագրով։

«EXPO-RUSSIA-ARMENIA 2016+IRAN» ցուցահանդեսի շրջանակներում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Վրաստանի գործատուների միության աջակցությամբ Թբիլիսիում կայացել է Ռուս-վրացական գործարար համաժողով՝ բիզնես կոնտակտներով և կլոր սեղաններով:

Հոկտեմբերի 26-28-ը արդեն 7-րդ անգամ կազմակերպվել է «EXPO-RUSSIA-ARMENIA 2016+IRAN» արդյունաբերական ցուցահանդեսը և Երևանի գործարար համաժողովը:




Սեպտեմբերի 5–ին Երևանի «Էքսպո կենտրոն»–ում բացվեց «Արմենիա էքսպո 2014» տարածաշրջանային ունիվերսալ 14–րդ միջազգային ցուցահանդեսը, որն իր մասնակցությամբ պատվեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Ցուցահանդեսի կազմակերպիչներից է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը։


Հայաստանի գինեգործության ոլորտի զարգացման ռազմավարության եւ գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակներում հայկական վեց գինեգործական ընկերություններ կմասնակցեն ս.թ. փետրվարի 10-14-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում կայանալիք «ՊրոդԷքսպո-2014» ամենամյա սննդի, խմիչքների եւ դրանց արտադրության հումքի 21-րդ միջազգային ցուցահանդեսին:


Երեւանում դեկտեմբերի 13-ին կայանալիք ոսկերչական ցուցահանդես-տոնավաճառին մասնակցելու կգան Ռուսաստանի ֆինանսների նախարարության խոշոր պաշտոնյաներ:


Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը դեկտեմբերի 3-ին, մասնակցել են Հայաստանի եւ Ռուսաստանի տարածաշրջանների ցուցահանդեսի բացման արարողությանը:


Թուրքիայի հարավ-արեւելյան Դիարբեքիր քաղաքում նոյեմբերի 14-ից 17-ը անցկացված խոշորագույն ցուցահանդեսում Հայաստանը ներկայացնող տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել ցուցահանդեսի մյուս մասնակիցների, այցելուների եւ թուրքական իշխանությունների շրջանում։


Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը ավանդական ամենամյա «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսի գլխավոր կազմակերպիչներից է։ Սննդի տարբեր տեսակներ արտադրող ընկերություններից մինչև գյուղատնտեսական ծառայություններ մատուցող շուրջ 50 հայկական կազմակերպություն իրենց արտադրանքը հոկտեմբերի 18-ին ներկայացրին ցուցահանդեսում, որի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։


Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 18-ին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը:


Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Հայաստանում Արգենտինայի դեսպանատան նախաձեռնությամբ «ARMENIA EXPO-2013» ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվեց արգենտինյան գինիների շնորհանդես–համտես։


ԱՄՆ-ի Լոս Անջելոս քաղաքում, փետրվարի 22-24-ին, տեղի ունեցած հեղինակավոր Լոս Անջելոսի Զբոսաշրջային ցուցահանդեսի «Լավագույն Նոր Տաղավարը» մրցանակի հաղթող է ճանաչվել Հայաստանի եւ Արցախի միասնական տաղավարը: Մրցանակը հանձնվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին: