տնտեսություն


«Գործարարությունը տնտեսության և իրավիճակի փոփոխության ամենազգայուն ընկալողն ու արձագանքողն է։ Նոր իրողություններին համահունչ՝ նորովի մոտեցում պետք է ցուցաբերենք նաև մենք՝ գործարարներս»,- նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ փետրվարի 3-ին կայացած Միության խորհրդի այս տարվա առաջին նիստում։


Համավարակի շրջանում ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերին միշտ չէ, որ կարելի է միանշանակ գնահատական տալ: Ակնհայտ է, որ եղել են և՛ իրավիճակին համապատասխան քայլեր ու լուծումներ, և՛, ցավոք, վրիպումներ:


Հունիսի 13–ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արմենիա Բրեզերի» առանձնասենյակում կայացավ Քրիստոնյա գործարարների ասոցիացիայի Եվրոպայի նախագահ Վաութեր Դրոփփերսի մասնակցությամբ սեմինար. թեման՝ «Դրամի համար աշխատելը սպանում է բիզնեսը. բիզնես և տնտեսություն»։ Մասնակցում էին տասնյակ գործարարներ, մասնագետներ։


Փետրվարի 11–ին Երևանում կայացավ «Հայ–չեխական» գործարար համաժողով, որի համակազմակերպիչներից էր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը։


Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը ավանդական ամենամյա «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսի գլխավոր կազմակերպիչներից է։ Սննդի տարբեր տեսակներ արտադրող ընկերություններից մինչև գյուղատնտեսական ծառայություններ մատուցող շուրջ 50 հայկական կազմակերպություն իրենց արտադրանքը հոկտեմբերի 18-ին ներկայացրին ցուցահանդեսում, որի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։