խորհրդի նիստ


«Գործարարությունը տնտեսության և իրավիճակի փոփոխության ամենազգայուն ընկալողն ու արձագանքողն է։ Նոր իրողություններին համահունչ՝ նորովի մոտեցում պետք է ցուցաբերենք նաև մենք՝ գործարարներս»,- նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ փետրվարի 3-ին կայացած Միության խորհրդի այս տարվա առաջին նիստում։


Հունիսի 25–ին կայացավ ՀԱԳՄ խորհրդի նիստ, որը վարում էր ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։ Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր ԵՏՄ անդամակցությունից հետո առաջացած բիզնես դժվարությունների ու խնդիրների լուծան հետ կապված ՀԱԳՄ գործունեության ընթացքի մասին։


Ապրիլի 2-ին Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական կոմիտեի և ԵՏՄ անդամ երկրների գործարար համայնքների համագործակցության Խորհրդատվական խորհրդի հերթական 5-րդ նիստը: Նիստի օրակարգում ներառված հարցերը վերաբերում էին ԵՏՄ անդամ երկրների շուկաների հասանելիության դյուրինացմանը, ինչպես նաև խոչընդոտների, սահմանափակումների և արգելքների վերացմանը:


Հոկտեմբերի 23–ին կայացավ ՀԱԳՄ խորհրդի հերթական նիստը, որի օրակարգային առաջին հարցով Միության նախագահ Արսեն Ղազարյանը ներկայացրեց «Արդյունաբերական քաղաքականությունը Եվրասիական ինտեգրման գործիք» թեմայով կոոնֆերանսի արդյունքները և պատասխանեց մասնակիցների հարցերին ու մտահոգություններին։


Սեպտեմբերի 9–ին կայացավ ՀԱԳՄ խորհրդի նիստ, որի օրակարգային առաջին հարցը ներկայացրեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։ Դրական կարծիք չստացած' պարտադիր ֆինանսական աուդիտ անցած ՀԱԳՄ անդամ կազմակերպությունների հետագա խնդիրների մասին թեմայի վերաբերյալ ծավալված ակտիվ քննարկման ընթացքում գործարարների մտահոգություններին ու հարցադրումներին պատասխանեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Լիաննա Հունանյանը։