գործարար համաժողով


Հուլիսի 4-ին տեղի ունեցավ ՀԱԳՄ նախագահության հերթական նիստը հետևյալ օրակարգով՝
1. Ս.թ. սեպտեմբերին Սալոնիկում կայանալիք ԵԱՏՄ—Հունաստան գործարար համաժողովի մասին:


Իտալիայի Արտաքին գործերի նախարարության շենքում տեղի է ունենալու Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը՝ 2 երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ։ Միջոցառման շրջանակում Հայաստանի զարգացման հիմնադրամը կազմակերպում է Հայաստան-Իտալիա գործարար համաժողով՝ «Նոր հնարավորություններ, հնագույն ուղիներ. Հայաստանը որպես կամուրջ եվրասիական և իրանական շուկաներ» խորագրով։

«EXPO-RUSSIA-ARMENIA 2016+IRAN» ցուցահանդեսի շրջանակներում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Վրաստանի գործատուների միության աջակցությամբ Թբիլիսիում կայացել է Ռուս-վրացական գործարար համաժողով՝ բիզնես կոնտակտներով և կլոր սեղաններով:

Հոկտեմբերի 26-28-ը արդեն 7-րդ անգամ կազմակերպվել է «EXPO-RUSSIA-ARMENIA 2016+IRAN» արդյունաբերական ցուցահանդեսը և Երևանի գործարար համաժողովը:


Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանի Հայաստան կատարած այցի շրջանակներում հունիսի 8–ին «Մարիոթ» հյուրանոցում կայացավ հայ–չեխական գործարար համաժողով, որը իրենց բարձր մասնակցությամբ պատվեցին նախագահներ Միլոշ Զեմանը և Սերժ Սարգսյանը։


Փետրվարի 11–ին Երևանում կայացավ «Հայ–չեխական» գործարար համաժողով, որի համակազմակերպիչներից էր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը։


Հունիսի 1-3-ը կայացել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Չեխիայի Հանրապետություն: Այցի շրջանակներում հայ գործարարների պատվիրակությունը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի գլխավորությամբ հունիսի 2-ին մասնակցել է Պրահայում կայացած գործարար համաժողովին:


Մարտի 23–ին Երևանի «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Հայաստանի զարգացման հիմնադրամը կազմակերպել էին Հայ – լիտվական գործարար համաժողով, որին մասնակցեց Լիտվայի գործարարների պատվիրակությունը՝ Լիտվայի արդյունաբերողների միության նախագահի գլխավորությամբ։


Հայ-թուրքմենական առեւտրատնտեսական կապերի ստեղծման եւ ընդլայնման նպատակով Աշգաբատ քաղաքում տեղի կունենա Հայաստան-Թուրքմենստան գործարար համաժողով եւ բազմաոլորտային/ունիվերսալ ցուցահանդես ս.թ. ապրիլի 8-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Թուրքմենստան պաշտոնական այցի շրջանակներում:


Հունվարի 31-ին Պրահայում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի' Չեխիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում տեղի ունեցավ «Հայ-չեխական գործարար համաժողով»: Գործարար համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Զարգացման հայկական գործակալությունը:


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Չեխիայի հանրապետություն այցի շրջանակներում. հունվարի 31-ին տեղի կունենա հայ-չեխական գործարար համաժողով: Համաժողովի համակազմերպիչներն են Զարգացման հայկական գործակալությունը եւ Հայաստանի Արդյունաբերողների եւ Գործարարների Միությունը:


Օգոստոսի 16-ին եւ 17-ին Վան քաղաքում շարունակվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնությամբ իրականացված հայ-թուրքական գործարար համաժողովի աշխատանքները:


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նոյեմբերի 29–30–ին Վրաստան կատարած այցի շրջանակներում ՀԱԳՄ–ն մի քանի նախաձեռնություններով հանդես եկավ։ Նախ՝ նոյեմբերի 30–ին Միության նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ Թիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում տեղադրվեց մեծ գործարար և բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի կիսանդրին։