Քրիստ Փիլոսյան


Նոյեմբերի 30–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, փոխնախագահներ Քրիստ Փիլոսյանը, Հայկազ Բախշեցյանը և գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը հյուրընկալեցին Արժույթի Միջազգային Հիմնադրամի պատվիրակությանը՝ ԱՄՀ հարկային քաղաքականության բաժնի գլխավոր տնտեսագետ Մարտին Գռոտեի գլխավորությամբ։


Սեպտեմբերի 29–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում կայացավ «Արտադրության ոլորտում տեխնոլոգիական կորուստների և պատրաստի արտադրանքի ելքի նորմատիվների հաստատմանն ուղղված աշխատանքների ուղղությունների նախանշման հայեցակարգին հավանություն տալու մասին» նախագիծը։


Հոկտեմբերի 8–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և փոխնախագահ Քրիստ Փիլոսյանը ընդունեցին Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ փոխդեսպան Նիկոլա Ֆալին և դեսպանության Եվրոպական համագործակցության հարցերով կցորդ Տիֆեն Ռամպիյոնին։ Հետաքրքրությունների շրջանակը մեծ էր՝ սկսած Միության հիմնական նպատակներից, վերջացրած Եվրամիություն,Եվրասիական Մաքսային Միություն – Հայաստան հարաբերություններով։


Հունիսի 25–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն է այցելել Արժույթի միջազգային Հիմնադրամի Հայաստանի ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը, ով նշել է, որ իրենց համար կարևոր է իմանալ մասնավոր հատվածի կարծիքը հատկապես նոր կառավարության վերաբերյալ։


Փետրվարի 25–ին Հայասատանի արդյունաբերողների և գործարարների միություն այցելեց Արժույթի Միջազգային Հիմնադրամի Հայաստանում մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը։


Դեկտեմբերի 11-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանը հյուրընկալեց Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ներկայացուցչությանը, որի թվում էին ԱՄՀ Հայաստանում մշտական ներկայացուցիչ Տերեսա Դաբան Մանչեսին, ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրենի տեղակալ Մարկ Հորթոնին և նույն վարչության տնտեսագետ Կենտարո Կատայամային:


Հոկտեմբերի 8–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, նախագահի տեղակալներ Քրիստ Փիլոսյանը, Հայկազ Բախշեցյանը և գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը գործնական հանդիպում ունեցան Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լոանիս Տագիսի և Լեոնիդաս Պապակոնսթանթինիդիսի հետ։


Դեկտեմբերի 18–ին Միությունում կայացած հերթական հանդիպումը վերաբերում էր սիրիահայերի խնդիրներին՝ մասնավորապես Հայաստանի պլաստիկ արտադրության ոլորտում նրանց ներգրավմանը։


Օգոստոսի 14–ին ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրի իրականացման գրասենյակում կայացավ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն, որին մասնակցում էին նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Քրիստ Փիլոսյանը և Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը։

2012թ. հուլիսի 21-ին ՀԱԳՄ–ում կայացավ Հայաստանի հաշվապահների ու աուդիտորների ասոցիացիայի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համատեղ հանդիպում, որին մասնակցում էին ՀԱԳՄ խորհրդի նախագահի տեղակալ Քրիստ Փիլոսյանը և Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, ինչպես նաև ՀՀԱԱ ներկայացուցիչներ Ահարոն Չիլինգարյանը, խորհրդի անդամներ Աննա Արամյանը և Դավիթ Հարությունյանը։


Հունիսի 28–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, փոխնախագահ Քրիստ Փիլոսյանը և գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը ընդունեցին Համաշխարհային Բանկի պատվիրակությանը։


Մայիսի 16–ին ՀԱԳՄ–ի հյուրերն էին Հայաստանի կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի գործադիր տնօրեն Արտակ Ղազարյանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Կենսաթոշակային և աշխատանքի շուկայի բարեփոխման» ծրագրի ղեկավար Ռոզա Կիապպեն։