Նյու Յորք

13 ապրիլի 2013
(0)

Նյու Յորքի Reputation Institute ֆիրման թարմացրել է աշխարհի առավել հարգված 100 ընկերությունների ցուցակը: Համաձայն հարցումների' ավտոմեքենաների արդյունաբերության մեջ ամենաշատ վստահությունն ունեն գերմանական արտադրողները' BMW-ն, Daimler-ը, Volkswagen-ը, էլեկտրոնիկայի բնագավառում' ասիականները (ճապոնական Sony-ն, Canon-ը, կորեական Samsung-ը), իսկ տեխնոլոգիայի բնագավառում' ամերիկյան արտադրանքները (Microsoft-ը, Apple-ը, Google-ն, Intel-ը):