Մաքսային միություն

1 2 Next
09 հոկտեմբերի 2014   (0)

Հոկտեմբերի 8–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և փոխնախագահ Քրիստ Փիլոսյանը ընդունեցին Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ փոխդեսպան Նիկոլա Ֆալին և դեսպանության Եվրոպական համագործակցության հարցերով կցորդ Տիֆեն Ռամպիյոնին։ Հետաքրքրությունների շրջանակը մեծ էր՝ սկսած Միության հիմնական նպատակներից, վերջացրած Եվրամիություն,Եվրասիական Մաքսային Միություն – Հայաստան հարաբերություններով։

09 հունիսի 2014   (0)

Հունիսի 6–8–ը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը Ծաղկաձորի «Ոսկու աշխարհ» համալիրում կազմակերպել էր «Մաքսային Միություն՝ Հայաստան –համագործակցություն» եռօրյա տնտեսական ֆորումը, որին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության տարբեր տարածաշրջաններից ժամանած ընկերությունների ղեկավարներ, գործարարներ, պաշտոնատար այրեր և հայաստանյան բիզնեսին առնչվող կառույցների` Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Զարգացման Հայկական Գործակալության պատասխանատուներ, գործարարներ։ Ֆորումին մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության պաշտոնատար այրերից և գործարարներից կազմված պատվիրակություն։

21 մայիսի 2014   (0)

Հայ–ամերիկյան տնտեսական կապերրի զարգացմանը առավել զորակցելու ակնկալությամբ մայիսի 20–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում էր Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխդեսպան Վուդվորդ Քլարկ Փրայսը։ Պարոն փոխդեսպանը նշեց, որ ԱՄՆ–ի դեսպանության համար կարևոր է Հայաստանի տնտեսական զարգացումը, և իրենք պատրաստ են զորակցելու այդ խնդրին։

15 մայիսի 2014   (0)

ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի հարցազրույցը «ՌԵԳՆՈՒՄ» լրատվամիջոցին Հայաստանը Մաքսային Միությանը անդամակցելու վերաբերյալ կարդալ կայքի ռուսերեն բաժնում հետևյալ հղումով՝

17 ապրիլի 2014   (0)

Մաքսային միության շուկայում Հայաստանի կարող է դեռ չանհանգստանալ «կոնյակ» անվանումը «բրենդիով» փոխարինելու վերաբերյալ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարել է Ալկոհոլի դաշնային ու տարածաշրջանային շուկաների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վադիմ Դրոբիզը:

03 ապրիլի 2014   (0)

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունն աբխազական երկաթուղու վերականգնման նախագիծն առաջնահերթ է դարձնում: Այս մասին Մոսկվայում Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի XV միջազգային գիտական համաժողովի ժամանակ NEWS.am-ի թղթակցին ասել է Ռուսաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Ալեքսանդր Շոխինը:

06 մարտի 2014   (0)

Մուտքը Մաքսային միություն չի բարդացնի հայկական թեթեւ արդյունաբերական արտադրանքի իրացումը ոչ Ռուսաստանում, ոչ Եվրոպայում: Նման կարծիք հայտնել է «Տոսպ» (Երեւան) ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Սուրեն Բեկիրսկին: Նա նշել է, որ պատրաստի արտադրանքը կարող է թանկել 10-15 տոկոսով, սակայն, միայն Հայաստանում:

26 փետրվարի 2014   (0)

Փետրվարի 25–ին Հայասատանի արդյունաբերողների և գործարարների միություն այցելեց Արժույթի Միջազգային Հիմնադրամի Հայաստանում մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը։

17 փետրվարի 2014   (0)

«Ազատության» հետ զրույցում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը փոխանցեց, թե երկրի գործարար հանրության շրջանում վախ կա ՄՄ-ի հետ կապված:

14 փետրվարի 2014   (0)

Հայաստանի Տնտեսական Զարգացման Ֆորումը ոչ-պետական կազմակերպություն է, որի նպատակը Հայաստանի տնտեսական հարաբերությունների զարգացումն է Եվրոպական երկրների հետ, ինչպես նաև աջակցությունը հայազգի գործարարներին ամբողջ աշխարհից:

30 հունվարի 2014   (0)

Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանը կարող է ձեռք բերել Ռուսաստանում հավաքված արտասահմանյան մեքենաներ նույն պայմաններով, ինչպես որ ռուսական մեքենաների դեպքում:

23 հունվարի 2014   (0)

ՀԱԳՄ–ում շարունակվում են քննարկումները Հայաստանի Հանրապետությունը Մաքսային Միությանը միանալու խնդիրների վերաբերյալ։ Հունվարի 22–ին կայացած հերթական հանդիպումը ոչ տարիֆային կարգավորման շրջանակներում ՀՀ օրենսդրական ակտերի համապատասխանեցման անհրաժեշտության թեմայով էր, որին մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարներ, վարչության պետեր և այլ պատասխանատուներ։

17 հունվարի 2014   (0)

Հունվարի 15–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում կայացավ քննարկում «Մաքսատուրքերի փոփոխությունը ՄՄ անդամագրվելու պայմաններում» թեմայով, որին գործարարներից բացի մասնակցում էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանատուներ։

16 հունվարի 2014   (0)

Հայաստանի՝ ՄՄ-ին ու Միասնական տնտեսական տարածությանը անդամակցելը դրական կանդրադառնա հանրապետության տնտեսության վրա: Նման եզրակացության են եկել Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի մասնագետները իրենց՝ «Հայաստան ու Մաքսային միություն. Ինտեգրման տնտեսական էֆեկտի գնահատում» հետազոտությունում:

12 դեկտեմբերի 2013   (0)

Սևծովյան համագործակցության երկրների մի մասը Եվրոպական միության, մի մասը Մաքսային միության անդամ են, կամ ՄՄ ու ԵՄ մտնելու գործընթացի մեջ են, և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը ինտեգրացիոն կամուրջ է լինելու երկու խոշոր տնտեսական միավորների' ԵՄ-ի և ՄՄ շուկան ինտեգրացնելու համար:

1 2 Next

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
ՌԴ  Կենտրոնական բանկը Հայաստանի ձեռնարկատերերին հրավիրում է Ռուսաստանի Բանկի մատակարարների III համաժողովին
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center