Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն


Փետրվարի 17–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանի ծննդյան օրն է։ Տասնամյակներ շարունակ աշխատելով բարձր և պատասխանատու պաշտոններում՝ Էդուարդ Կիրակոսյանն այսօր իր չափազանց հարուստ կենսափորձն ու գիտելիքներն օգտագործում է Հայաստանի տնտեսության հզորացման, հատկապես գործարարության ցարգացման ոլորտում։


Հարգելի գործընկերներ, բարեկամներ, թույլ տվեք Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անունից ողջունել մեր Կլոր սեղանի մասնակիցներին և ցանկանալ մեզ բոլորիս արդյունավետ աշխատանք։
Նման նախաձեռնությունների շնորհիվ ինտեգրացիոն գործընթացները Եվրասիական տնտեսական միության ներսում իրական բովանդակություն են ստանում, հանգեցնում կոնկրետ շփումների, փոխճանաչման։


Փետրվարի 26-ին Երևանում քննարկվել են Հայաստանի գործարար համայնքի հնարավորությունները, արդյունաբերության զարգացման պոտենցիալը, տնտեսության առավել հեռանկարային ոլորտները, հիմնական խնդիրներն ու հնարավորությունները, որոնք բացվում են Հայաստանի բիզնես շրջանակների համար ԵԱՏՄ-ին անդամակցելու արդյունքում։


Մարտի 24–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը և «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրեն Տաթևիկ Մուրադյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։


2014թ. հուլիսի 25–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Ամերիկյան Հայ Ավետարանչական ընկերակցությունը համագործակցության պայմանագիր ստորագրեցին, որի համաձայն Միությունը պարտավորվեց 10 երիտասարդի համար անվճար կազմակերպել մասնագիտական գործնական դասընթաց և ուսուցում։


Ապրլի 1-2-ը Պորտուգալիայի Բրագա քաղաքում «HEN-GEAR» ծրագրի շրջանակներում կոնսորցիումի անդամ կազմակերպությունների միջև անցկացվեց ուսումնաաշխատանքային հանդիպում:


Հոկտեմբերի 8–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, նախագահի տեղակալներ Քրիստ Փիլոսյանը, Հայկազ Բախշեցյանը և գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը գործնական հանդիպում ունեցան Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լոանիս Տագիսի և Լեոնիդաս Պապակոնսթանթինիդիսի հետ։


Մայիսի 24–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն այցելեց իտալացի գործարարների մի պատվիրակություն, որին մասնավորապես հետաքրքրում էր Հայաստանի արտաքին տնտեսական կապերը, արտադրանքի մրցունակությունը և արտահանման պոտենցիալը։


Փետրվարի 28–ին կայացավ ՀԱԳՄ նախագահության հերթական նիստը, որի սկզբում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժ. Մոնտուան վավերացրին պայմանագիր նույն հաստատության հիմնադրամի և Միության հետ համագործակցության վերաբերյալ։


Փետրվարի 15–ին «ՌՈՍՍԱՏՐՈՒԴՆԻՉԵՍՏՎՈ»–ի Հայաստանյան ներկայացուցչությունում Ռուս–հայկական ինովացիոն համագործակցության կենտրոնի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և «ՄԻԿԱ ՊՐՈԳՐԵՍՍՏԵՂ» ԲԲԸ ինժեներական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց «ՄԻԿԱ ՊՐՈԳՐԵՍՍՏԵՂ» հայկական ինժեներական կենտրոնի շնորհանդեսը։


Դեկտեմբերի 18–ին Միությունում կայացած հերթական հանդիպումը վերաբերում էր սիրիահայերի խնդիրներին՝ մասնավորապես Հայաստանի պլաստիկ արտադրության ոլորտում նրանց ներգրավմանը։

2012թ սեպտեմբերի 13-ին ՀԱԳՄ գրասենյակում տեղի ունեցավ միության մասնագիտական անձնաժողովների համատեղ նիստը, որում քննարկվեց ՀՀ կառավարության կողմի մշակված «Առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների, ուղեկցող փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով հաշվառման կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը:


Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը սեպտեմբերի 11–ին նախաձեռնել էր բազմակողմ քննարկում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում սննդամթերքի անվտանգության՝ մասնավորապես կաթնամթերքում տեխնոլոգիայով չնախատեսված նյութերի բացահայտման առնչությամբ։


Օգոստոսի 14–ին ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրի իրականացման գրասենյակում կայացավ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն, որին մասնակցում էին նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Քրիստ Փիլոսյանը և Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը։

2012թ. հուլիսի 21-ին ՀԱԳՄ–ում կայացավ Հայաստանի հաշվապահների ու աուդիտորների ասոցիացիայի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համատեղ հանդիպում, որին մասնակցում էին ՀԱԳՄ խորհրդի նախագահի տեղակալ Քրիստ Փիլոսյանը և Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, ինչպես նաև ՀՀԱԱ ներկայացուցիչներ Ահարոն Չիլինգարյանը, խորհրդի անդամներ Աննա Արամյանը և Դավիթ Հարությունյանը։