Հայաստանի Արդյունաբերողների եւ Գործարարների Միություն


Հայ-թուրքմենական առեւտրատնտեսական կապերի ստեղծման եւ ընդլայնման նպատակով Աշգաբատ քաղաքում տեղի կունենա Հայաստան-Թուրքմենստան գործարար համաժողով եւ բազմաոլորտային/ունիվերսալ ցուցահանդես ս.թ. ապրիլի 8-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Թուրքմենստան պաշտոնական այցի շրջանակներում:


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Չեխիայի հանրապետություն այցի շրջանակներում. հունվարի 31-ին տեղի կունենա հայ-չեխական գործարար համաժողով: Համաժողովի համակազմերպիչներն են Զարգացման հայկական գործակալությունը եւ Հայաստանի Արդյունաբերողների եւ Գործարարների Միությունը:


Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը հայտարարությամբ դիմել է Հայաստանի Կառավարությանը՝ նշելով, որ Հայաստանում էներգակիրների գների էական բարձրացումը անխուսափելիորեն կդառնա ճգնաժամային իրավիճակի ստեղծման պատճառ:


Իրանի Իսլամական Հանրապետությունը դադարեցրել է 52 անվանում ապրանքատեսակների արտահանումը արտերկիր, որի պատճառով շուրջ երկու շաբաթ ընդհատվել է պոլիմերային հումքի (պոլիէթիլեն, պոլիպրոպիլեն, պոլիստիրոլ) ներկրումը Հայաստան, ինչը խիստ բացասաբար կանդրադառնա հատկապես սննդարդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտների վրա։


Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրն իր աշխատասենյակում ընդունել է հայաստանցի կին գործարարներին, ովքեր թուրք գործընկերների հետ համագործակցության նպատակով ժամանել են Դիարբեքիր:


NEWS.am - Հայաստանին սահմանակից Թուրքիայի Կարս քաղաքում, այսօր' հունիսի 15-ին, մեկնարկել են հայ-թուրքական 3-րդ համաժողովի աշխատանքները: Ինչպես տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը Կարսից, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության կողմից (ՀԱԳՄ) կազմակերպված հայ-թուրքական գործարար համաժողովին մասնակցում են մոտ 70 գործարարներ Հայաստանից եւ Թուրքիայից:


Եվրասիա համագործակցություն հիմնադրամի եւ Ստամբուլի մշակույթի համալսարանի Համաշխարհային քաղաքական զարգացումների կենտրոնի (GPOT) կողմից «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը» ծրագրի շրջանակներում իրականացվող ավտոբուսային 14-օրյա շրջագայության հայ եւ թուրք լրագրողների խումբը հունիսի 6-ին Երեւանում մասնակցեց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության կողմից ներկայացված հայ-թուրքական բիզնես համագործակցության հաշվետվությունների եւ Հայ եւ թուրք գործարարների աջակցության կենտրոնի (ICE) գործունեության ներկայացմանը:


NEWS.am - Պետեկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ, այսօր' փետրվարի 29-ին, քննարկում է տեղի ունեցել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունում, որը նվիրված է եղել հասույթի գրանցման եւ առաքման գրքերը վերացնելու կառավարության որոշմանը:


Այսօր Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունում կազմակերպված համատեղ քննարկմանը մրցակցության պաշտպանության ուղղությամբ, 2011 թ.-ի ընթացքում իրականացրած աշխատանքների արդյունքները համառոտ ներկայացրեց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը' միաժամանակ մասնավորելով այդ ոլորտում մեր հանրապետության մտահոգող խնդիրները:


PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունում կազմակերպված համատեղ քննարկմանը մրցակցության պաշտպանության ուղղությամբ, 2011 թ.ի ընթացքում իրականացրած աշխատանքների արդյունքները համառոտ ներկայացրեց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը' միաժամանակ մասնավորելով այդ ոլորտում մեր հանրապետության մտահոգող խնդիրները:


Հայ գործարարի առջեւ այսօր դրված գերխնդիրը արտադրությունների ընդլայնումն է, նոր ոլորտներում նոր հնարավորություններ ստեղծելը, երկրի քաղաքացիներին աշխատանքով ապահովելը։