Հայաստան


Մարտի 5–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «ՖԼԵՇ» ընկերության հիմնադիր նախագահ Բարսեղ Բեգլարյանի ծննդյան օրն է։

Սեպտեմբերի 18-20-ին Երևանում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Հայաստան – Սփյուռք 6-րդ համաժողովը, որի շրջանակներում սեպտեմբերի 19-20-ին ՀՀ կառավարության հետ համատեղ կազմակերպվեցին Հայկական Առևտրային Ցանցի (ՀԱՑ) բիզնես ֆորումը և տարեկան ժողովը:


Հունիսի 14-ին Երևանում կայացավ Հայ-տաջկական բիզնես ֆորումը, որը վարում էր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Հունիսի 8-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը, գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը և խորհրդի անդամ Արթուր Ղազարյանը ընդունեցին Մարոկկոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Մեհդի Լարակին:


Իտալիայի Արտաքին գործերի նախարարության շենքում տեղի է ունենալու Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը՝ 2 երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ։ Միջոցառման շրջանակում Հայաստանի զարգացման հիմնադրամը կազմակերպում է Հայաստան-Իտալիա գործարար համաժողով՝ «Նոր հնարավորություններ, հնագույն ուղիներ. Հայաստանը որպես կամուրջ եվրասիական և իրանական շուկաներ» խորագրով։

Ապրիլի 12-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հանդիպում ունեցավ հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության Գործերի ժամանակավոր հավատարմատար Իսամ Նայալի և Հայ-սիրիական բարեկամության կազմակերպության համանախագահ, սիրիահայ գործարար Լևոն Զաքիի հետ:


Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 22-ին մասնակցել է Աբու Դաբիում անցկացվող «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովին, որը կազմակերպվել է Նախագահ Սերժ Սարգսյանի և Աբու Դաբի էﬕրության թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի բարձր հովանավորությամբ:

Մարտի 17-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում կայացավ հանդիպում Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էին նաև ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և խոշոր բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներ:

Հոկտեմբերի 12-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ընդունեց Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Իոս Դաումային:


«Հյուսիս-Հարավ առանցք. Հայաստան-Ռուսաստան-Վրաստան-Իրան համագործակցության արդի վիճակը և զարգացման հեռանկարները» քննարկելու համար հունիսի 27-ին գիտաժողով էին հրավիրել «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ն, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, «Նորավանք» ԳԿՀ-ն, «Միջազգային հարաբերությունները և տնտեսական ինտեգրումը Հարավային Կովկասում» փորձագիտական ցանցը, ՌԴ «Գիտելիք» ընկերությունը, «Կովկասյան համագործակցություն» ոչառևտրային գործակցությունը:


Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանի Հայաստան կատարած այցի շրջանակներում հունիսի 8–ին «Մարիոթ» հյուրանոցում կայացավ հայ–չեխական գործարար համաժողով, որը իրենց բարձր մասնակցությամբ պատվեցին նախագահներ Միլոշ Զեմանը և Սերժ Սարգսյանը։


Հոկտեմբերի 27–ին բուլղարական կահույքագործների պատվիրակությունը նոր կապեր հաստատելու ակնկալությամբ այցելեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն։


Սեպտեմբերի 15–19–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հյուրընկալում է Ռուսաստանի Դաշնության Կալուգայի մարզի գործարար պատվիրակությանը, որի կազմում խոշոր ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ են։


Հուլիսի 19–ին Չեռնոգորիայի Բաոշիչի քաղաքում կայացավ Միջազգային «UnikPLace» բիզնես դպրոցի առաջին տարեշրջանի բացումը։ Մասնակցում էին նաև Ռուսաստանի Դաշնությունից և Հայաստանի Հանրապետությունից ձեռներեցներ, ուսանողներ և ընկերությունների աշխատակիցներ։