ՀՀ նախագահ

24 դեկտեմբերի 2015   (0)

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հանրապետության Նախագահի անունից դեկտեմբերի 23-ին Նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է գործարարներին գալիք տոների առթիվ, բարեմաղթանքներ հղել նրանց:

21 ապրիլի 2014   (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 19-ին աշխատանքային այցով մեկնել է Լոռու և Տավուշի մարզեր: Լոռու մարզում Հանրապետության Նախագահն այցելել է Թեղուտի հանքավայր՝ շրջել պղինձ-մոլիբդենային այդ հանքավայրի տարածքում, ծանոթացել Թեղուտի լեռնահանքային համալիրի տնտեսությանը, որից հետո այցելել է հանքահարստացուցիչ ֆաբրիկա, ծանոթացել իրականացված ներդրումներին և ֆաբրիկայի արտադրական հզորություններին:

07 ապրիլի 2014   (0)

Հայ-թուրքմենական առեւտրատնտեսական կապերի ստեղծման եւ ընդլայնման նպատակով Աշգաբատ քաղաքում տեղի կունենա Հայաստան-Թուրքմենստան գործարար համաժողով եւ բազմաոլորտային/ունիվերսալ ցուցահանդես ս.թ. ապրիլի 8-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Թուրքմենստան պաշտոնական այցի շրջանակներում:

03 փետրվարի 2014   (0)

Հունվարի 31-ին Պրահայում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի' Չեխիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում տեղի ունեցավ «Հայ-չեխական գործարար համաժողով»: Գործարար համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Զարգացման հայկական գործակալությունը:

21 հոկտեմբերի 2013   (0)

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը ավանդական ամենամյա «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսի գլխավոր կազմակերպիչներից է։ Սննդի տարբեր տեսակներ արտադրող ընկերություններից մինչև գյուղատնտեսական ծառայություններ մատուցող շուրջ 50 հայկական կազմակերպություն իրենց արտադրանքը հոկտեմբերի 18-ին ներկայացրին ցուցահանդեսում, որի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

04 հուլիսի 2013   (0)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Լեհաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հունիսի 25–ին Վարշավայում կայացավ «Լեհաստան–Հայաստան» բիզնես ֆորում, որին մասնակցել են հայաստանյան 22 ընկերություն։

26 փետրվարի 2013   (0)

Փետրվարի 25-ին ժամը 15:00-ին Սինոփսիս Արմենիայի գիտա-արտադրական կենտրոնում տեղի ունեցավ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևի «Հաղթողների ակումբի» անդամների և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ, Պոլիտեխնիկ) միկրոէլեկտրոնային սխեմաների ոլորտի ուսանողների հանդիպումը ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ:

28 նոյեմբերի 2012   (0)

Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջերս դադարեցրել էր 52 անվանում ապրանքատեսակների արտահանումը արտերկիր, որի պատճառով ընդհատվել էր պոլիմերային հումքի ներկրումը Հայաստան, ինչը խիստ բացասական կանդրադառնար հատկապես սննդարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտների վրա։

20 հոկտեմբերի 2012   (0)

Հոկտեմբերի 19–ին բացվեց «ԱՐՄՊՐՈԴԷՔՍՊՈ–2012» ավանդական ցուցահանդեսը, որին մասնակցում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ժապավենը կտրելու պատիվը վերապահվել էր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանին և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին։

05 փետրվարի 2012   (0)

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 02-02-2012 ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՎԱՀԱՆ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ, Հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր, Երեւան, Մոսկովյան փ.21, բն.9, հեռ. 56-44-69, 093-35-95-53, E mail: Technostandard@mail.ru Մեծարգո՛ պարոն նախագահ

24 հունվարի 2012   (0)

Հայ գործարարի առջեւ այսօր դրված գերխնդիրը արտադրությունների ընդլայնումն է, նոր ոլորտներում նոր հնարավորություններ ստեղծելը, երկրի քաղաքացիներին աշխատանքով ապահովելը։

09 հունվարի 2012   (0)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել է վերջ տալ օլիգարխությանը' շեշտելով, որ «գործարարությունը պետք է հետևողականորեն տարանջատվի պետական համակարգից և իշխանությունից»:

01 հունվարի 2012   (0)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նոյեմբերի 29–30–ին Վրաստան կատարած այցի շրջանակներում ՀԱԳՄ–ն մի քանի նախաձեռնություններով հանդես եկավ։ Նախ՝ նոյեմբերի 30–ին Միության նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ Թիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում տեղադրվեց մեծ գործարար և բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի կիսանդրին։

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center