ՀՀ գյուղատնտեսության նախարար


Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը ավանդական ամենամյա «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսի գլխավոր կազմակերպիչներից է։ Սննդի տարբեր տեսակներ արտադրող ընկերություններից մինչև գյուղատնտեսական ծառայություններ մատուցող շուրջ 50 հայկական կազմակերպություն իրենց արտադրանքը հոկտեմբերի 18-ին ներկայացրին ցուցահանդեսում, որի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։


Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հրավերով հունվարի 30–ին Միությունում էր իտալացի գործարարների պատվիրակությունը, որի կազմում էին «Ֆեդերլացիոյի» (Լացիոյի փոքր և միջին ձեռնարկությունների ասոցիացիա) փոխնախագահ, Լացիոյի փոքր և միջին շինարարական ձեռնարկությունների նախագահ Անտոնիո Դ' Օնոֆրիոն, Ռիետրի առևտրի պալատի նախագահ, Լացիոյի Պալատների միության փոխնախագահ,«Կոլդիրետտի»–ի ֆերմերների տարածաշրջանային ֆեդերացիայի նախկին նախագահ դոկտոր Վինչենցո Ռեյնինին և բազմաթիվ ֆիրմաների նախագահներ ու տնօրեններ։


Հոկտեմբերի 19–ին բացվեց «ԱՐՄՊՐՈԴԷՔՍՊՈ–2012» ավանդական ցուցահանդեսը, որին մասնակցում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ժապավենը կտրելու պատիվը վերապահվել էր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանին և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին։


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «ArmProd EXPO» ցուցահանդեսի բացմանը, որին մասնակցում են սննդամթերք եւ խմիչքներ արտադրող հայրենական ընկերություններն ու մատակարարները: