ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ

23 նոյեմբերի 2017   (0)

Նոյեմբերի 17-ին Չինաստանի Ժողովրադական Հանրապետության Շանդոնգ նահանգի Չինդաո քաղաքում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության, ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասերյանի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, ի դեմս ՉԺՀ-ում լիազորված անձ Ռուբեն Կոպյանի, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, ի դեմս ՉԺՀ-ում լիազորված անձ Արթուր Եգորյանի և «Գոտի և Ճանապարհ Համագործակցության Նորարարական կենտրոն» հիմնադրամի միջև կնքվել են Հայաստանի Հանրապետության համագործակցության գրասենյակի հիմնադրման և աջակցության ցուցաբերման մասին պայմանագրեր:

31 մարտի 2017   (0)

Մարտի 30-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի համատեղ նախաձեռնությամբ կայացավ թեմատիկ քննարկում պետական համապատասխան ատյանների պատասխանատուների և գործարարների մասնակցությամբ:

20 մարտի 2017   (0)

Մարտի 17-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում կայացավ հանդիպում Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էին նաև ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և խոշոր բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներ:

06 մարտի 2017   (0)

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի համատեղ կազմակերպած հանդիպման հյուրերն էին Հայաստանում Բուլղարիայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովան և Բուլղարիայի «Ռեմին» և «Նկիոս Խրանիժիներինգ» ընկերությունների նախագահ Նիկոլայ Ռաչևը:

29 հունիսի 2016   (0)

Հայաստանի տնտեսական զարգացման գործում հատկապես կարևորվում են Չինաստանի հետ առևտրատնտեսական ակտիվ հարաբերությունները, առավել ևս, երբ պատմությունը հուշում է հազարամյակներ առաջ «Մետաքսի Մեծ ճանապարհի» ավանդույթները։

09 հունիսի 2014   (0)

Հունիսի 6–8–ը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը Ծաղկաձորի «Ոսկու աշխարհ» համալիրում կազմակերպել էր «Մաքսային Միություն՝ Հայաստան –համագործակցություն» եռօրյա տնտեսական ֆորումը, որին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության տարբեր տարածաշրջաններից ժամանած ընկերությունների ղեկավարներ, գործարարներ, պաշտոնատար այրեր և հայաստանյան բիզնեսին առնչվող կառույցների` Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Զարգացման Հայկական Գործակալության պատասխանատուներ, գործարարներ։ Ֆորումին մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության պաշտոնատար այրերից և գործարարներից կազմված պատվիրակություն։

04 հունիսի 2014   (0)

Հունիսի 3–ին մայրաքաղաքի «Կոնգրես» հյուրանոցում կայացավ Հայ–չիլիական գործարար հանդիպում, որը կազմակերպել էին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Հայաստանի Հանրապետությունում Չիլիի Հանրապետության դեսպանությունը։

02 հունիսի 2014   (0)

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Զարգացման հայկական գործակալության հետ համատեղ հունիսի 2-ին կազմանակերպել էին Հայ–եգիպտական բիզնես ֆորում, որին մասնակցեցին Եգիպտոսի Արաբական Հանրապետության տարբեր ոլորտները ներկայացնող ընկերությունների ղեկավարներ, գործարարներ։

03 մարտի 2014   (0)

Հայաստանի արդյունաներողների և գործարարների միությունը սրտանց շնորհավորում է գործընկեր կազմակերպության՝ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանին ծննդյան օրվա առիթով։

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center