ՀԱԳՄ գործադիր տնօրեն

31 մարտի 2017   (0)

Մարտի 30-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի համատեղ նախաձեռնությամբ կայացավ թեմատիկ քննարկում պետական համապատասխան ատյանների պատասխանատուների և գործարարների մասնակցությամբ:

04 մարտի 2015   (0)

Մարտի 4–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարաների միությունը հյուրընկալեց Բելառուսի Հանրապետության Գոմելի մարզի գործարար պատվիրակությանը, որում ընդգրկված են հատկապես կաթնամթերքի, մսամթերքի և կահույքագործության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներ։

04 մարտի 2015   (0)

Մարտի 3–ին կայացավ ՀԱԳՄ նախագահության հերթական նիստը հետևյալ օրակարգով՝ 1. «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ՓԲԸ-ի առաքելության և առաջարկվող ծառայությունների մասին:

24 հոկտեմբերի 2013   (0)

Հոկտեմբերի 23–ին կայացավ ՀԱԳՄ խորհրդի հերթական նիստը, որի օրակարգային առաջին հարցով Միության նախագահ Արսեն Ղազարյանը ներկայացրեց «Արդյունաբերական քաղաքականությունը Եվրասիական ինտեգրման գործիք» թեմայով կոոնֆերանսի արդյունքները և պատասխանեց մասնակիցների հարցերին ու մտահոգություններին։

15 հոկտեմբերի 2013   (0)

Հոկտեմբերի 10–ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայացել է Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի հաշվետու 10–րդ ասամբլեան, որի աշխատանքներին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից մասնակցել է ՀԱԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը։

09 սեպտեմբերի 2013   (0)

Սեպտեմբերի 9–ին կայացավ ՀԱԳՄ խորհրդի նիստ, որի օրակարգային առաջին հարցը ներկայացրեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։ Դրական կարծիք չստացած' պարտադիր ֆինանսական աուդիտ անցած ՀԱԳՄ անդամ կազմակերպությունների հետագա խնդիրների մասին թեմայի վերաբերյալ ծավալված ակտիվ քննարկման ընթացքում գործարարների մտահոգություններին ու հարցադրումներին պատասխանեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Լիաննա Հունանյանը։

21 հունիսի 2013   (0)

Գազի թանկացման գործոնը էներգախնայողությունը դարձրեց առավել օրախնդիր՝ սպառողական առանց այն էլ կիսադատարկ զամբյուղին հնարավորինս խնայողական վերաբերվելու համար։ Խնդրի առնչությամբ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը անմիջապես դիմեց Կառավարությանը համապատասխան քայլեր մշակելու սպասվող դժվարությունները մեղմելու համար։

06 մայիսի 2013   (0)

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համար հայոց բիզնեսի անցյալի լավագույն էջերը այսօրվա գործարարի բարոյական վարքագիծը ձևավորելու կարևոր գործոն է։

20 սեպտեմբերի 2012   (0)

Սեպտեմբերի 20–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն էին այցելել Եգիպտոսի Արաբական Հանրապետության մի շարք լրատվամիջոցների խմբագիրներ ու առաջատար լրագրողներ։

12 սեպտեմբերի 2012   (0)

Սեպտեմբերի 12–ին տեղի ունեցավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության նիստ։ Սկզբում ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը ներկայացրեց ՀՀ վարչապետի հետ հանդիպման և քննարկվող հարցերի շրջանակը, հանգամանորեն նշեց վարչապետի հետ նախորդ հանդիպման արդյունքները և Միության կողմից առաջարկվող բարեփոխումների միտվածությունը։

30 օգոստոսի 2012   (0)

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, որպես հասարակական կառույց, անդամակցում է ՀՀ կառավարությանն աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործարար խորհրդատվության խորհրդին, որի անդրանիկ նիստը կայացավ օգոստոսի 30–ին։

22 մայիսի 2012   (0)

Հայ–ղազախական տնտեսական կապերի զարգազմանը նպաստելու ակնկալությամբ մայիսի 22–ին ՀԱԳՄ–ի հյուրն էր Հայաստանում Ղազախստանի դեսպանության երկրորդ քարտուղար Ժենիս Ումբետովը։

16 մայիսի 2012   (0)

Մայիսի 16–ին ՀԱԳՄ–ի հյուրերն էին Հայաստանի կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի գործադիր տնօրեն Արտակ Ղազարյանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Կենսաթոշակային և աշխատանքի շուկայի բարեփոխման» ծրագրի ղեկավար Ռոզա Կիապպեն։

24 հունվարի 2012   (0)

Հունվարի 24–ին ՀԱԳՄ–ում կազմակերպած սեմինարը վերաբերում էր ս|թ հունվարի 1–ից հարկային համակարգում կատարված օրենսդրական փոփոխություններին, ինչը հանգամանորեն ներկայացրեցին ՀՀ պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչները։

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center