ՀԱԳՄ Նախագահ


Հայաստանի Արդյունաբերողների ու Գործարարների միության նախագահը գործարարների շրջանակներում պարբերաբար հանիպումներ է ունենում ՀՀ նախագահի, վարչապետի, ՊԵԿ նախագահի և մի շարք այլ գերատեսչությունների ղեկավարների հետ։






Հունվարի 15–ին Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան Տնտեսական և կոմերցիոն հարցերով պատասխանատու Ռաֆայել Սամբոն այցելեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն։ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի բիզնես մթնոլորտը և նոր տնտեսական դաշտում գործելու առանձնահատկությունները։


Սեպտեմբերի 23–ին ՀԱԳՄ այցելեցին Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի ֆինանսական սեկտորի մասնագետ Ռուբեն Բարրետոն և տնտեսագետ Լիլ Ռաքիպիսոն։ Նրանք նշեցին, որ իրենց առաքելության շրջանակում են արտահանում կազմակերպելու նպատակով ընկերություններին ֆինանսներ հատկացնելու պիլոտային ծրագիրը և նաև՝ առևտրի ֆինանսավորման միջոցի խնդիրը։


Հունիսի 25–ին կայացավ ՀԱԳՄ խորհրդի նիստ, որը վարում էր ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։ Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր ԵՏՄ անդամակցությունից հետո առաջացած բիզնես դժվարությունների ու խնդիրների լուծան հետ կապված ՀԱԳՄ գործունեության ընթացքի մասին։


Հունիսի 25–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում կայացավ Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցության կլոր սեղան՝ Եվրասիական Տնտեսական Միության կոլեգիայի նախարար Արա Նռանյանի, հանձնաժողովի ներկայացուցիչների և Հայաստանի բիզնես հանրության մասնակցությամբ։


Մայիսի 20–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում կազմակերպվել էր քննարկում՝ էլեկտրաէներգիայի թանկացման խնդրի վերաբերյալ։ Գործարարները լսեցին պարզաբանումներ էլեկտրաէներգիայի արտադրության, սպառման և դրանց ածանցյալ հարցերի վերաբերյալ։


Ապրիլի 27–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հյուրընկալել էր ԵՏՄ կոլեգիայի նախարար Ռոբերտ Հարությունյանին, ով գործարարներին տեղեկացրեց գործընթացի առանձին մանրամասներին և նշեց, որ կարևոր դիտողությունների ու առաջարկությունների մասին տեղեկատվություն կներկայացնի առաջիկա նիստին։






Մարտի 3–ին կայացավ ՀԱԳՄ նախագահության հերթական նիստը հետևյալ օրակարգով՝ 1. «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ՓԲԸ-ի առաքելության և առաջարկվող ծառայությունների մասին:


ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի հարցազրույցը հեռուստամեկնաբան Արթուր Բախտամյանի հետ Հայաստանի Հանրային հեռուստաալիքով կարող եք դիտել հետևյալ հղումով՝