Իտալիա

09 հունիսի 2017   (0)

Իտալիայի Արտաքին գործերի նախարարության շենքում տեղի է ունենալու Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը՝ 2 երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ։ Միջոցառման շրջանակում Հայաստանի զարգացման հիմնադրամը կազմակերպում է Հայաստան-Իտալիա գործարար համաժողով՝ «Նոր հնարավորություններ, հնագույն ուղիներ. Հայաստանը որպես կամուրջ եվրասիական և իրանական շուկաներ» խորագրով։

20 փետրվարի 2015   (0)

2014թ. Հայաստանից Եվրամիություն արտահանվող փայլաթիթեղի ծավալները ավելացել են։ Այս մասին վկայում են 2014թ. Հայաստանի արտաքին առեւտրի վիճակագրական տվյալները, որոնք հրապարակել է ՀՀ Ֆինանսների նախարարության Մաքսային ծառայությունը։

30 մայիսի 2013   (0)

Մայիսի 24–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն այցելեց իտալացի գործարարների մի պատվիրակություն, որին մասնավորապես հետաքրքրում էր Հայաստանի արտաքին տնտեսական կապերը, արտադրանքի մրցունակությունը և արտահանման պոտենցիալը։

15 մայիսի 2013   (0)

Հունիսի 21–22–ը Երևանում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կկայանա ամենամյա 6–րդ ԴԻՋԻԹԵՔ բիզնես ֆորումը, ինչի կապակցությամբ մայիսի 15–ին «Նովոստի» միջազգային լրատվական կենտրոնում կայացավ մամուլի ասուլիս, որի հիմնական բանախոսներից էր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։

13 ապրիլի 2013   (0)

Նյու Յորքի Reputation Institute ֆիրման թարմացրել է աշխարհի առավել հարգված 100 ընկերությունների ցուցակը: Համաձայն հարցումների' ավտոմեքենաների արդյունաբերության մեջ ամենաշատ վստահությունն ունեն գերմանական արտադրողները' BMW-ն, Daimler-ը, Volkswagen-ը, էլեկտրոնիկայի բնագավառում' ասիականները (ճապոնական Sony-ն, Canon-ը, կորեական Samsung-ը), իսկ տեխնոլոգիայի բնագավառում' ամերիկյան արտադրանքները (Microsoft-ը, Apple-ը, Google-ն, Intel-ը):

30 հունվարի 2013   (0)

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հրավերով հունվարի 30–ին Միությունում էր իտալացի գործարարների պատվիրակությունը, որի կազմում էին «Ֆեդերլացիոյի» (Լացիոյի փոքր և միջին ձեռնարկությունների ասոցիացիա) փոխնախագահ, Լացիոյի փոքր և միջին շինարարական ձեռնարկությունների նախագահ Անտոնիո Դ' Օնոֆրիոն, Ռիետրի առևտրի պալատի նախագահ, Լացիոյի Պալատների միության փոխնախագահ,«Կոլդիրետտի»–ի ֆերմերների տարածաշրջանային ֆեդերացիայի նախկին նախագահ դոկտոր Վինչենցո Ռեյնինին և բազմաթիվ ֆիրմաների նախագահներ ու տնօրեններ։

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center