Էդուարդ Կիրակոսյան


Փետրվարի 17–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանի ծննդյան օրն է։ Տասնամյակներ շարունակ աշխատելով բարձր և պատասխանատու պաշտոններում՝ Էդուարդ Կիրակոսյանն այսօր իր չափազանց հարուստ կենսափորձն ու գիտելիքներն օգտագործում է Հայաստանի տնտեսության հզորացման, հատկապես գործարարության ցարգացման ոլորտում։


Մեկ որոշումը կարող է դառնալ թանկացումների, գործազրկության և ընկերությունների լուծարման պատճառ

Հունիսի 8-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը, գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը և խորհրդի անդամ Արթուր Ղազարյանը ընդունեցին Մարոկկոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Մեհդի Լարակին:

Մարտի 30-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի համատեղ նախաձեռնությամբ կայացավ թեմատիկ քննարկում պետական համապատասխան ատյանների պատասխանատուների և գործարարների մասնակցությամբ:

Մարտի 18-ին տեղի ունեցավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների նախագահության ընդլայնված նիստը:

Նոյեմբերի 1-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը և Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը ընդունեցին Բելգիայի դեսպանության առևտրատնտեսական ներկայացուցչության Ֆլամանդական տարածաշրջանի կցորդ Անդրե դե Ռեյկին:


Հարգելի գործընկերներ, բարեկամներ, թույլ տվեք Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անունից ողջունել մեր Կլոր սեղանի մասնակիցներին և ցանկանալ մեզ բոլորիս արդյունավետ աշխատանք։
Նման նախաձեռնությունների շնորհիվ ինտեգրացիոն գործընթացները Եվրասիական տնտեսական միության ներսում իրական բովանդակություն են ստանում, հանգեցնում կոնկրետ շփումների, փոխճանաչման։


Փետրվարի 26-ին Երևանում քննարկվել են Հայաստանի գործարար համայնքի հնարավորությունները, արդյունաբերության զարգացման պոտենցիալը, տնտեսության առավել հեռանկարային ոլորտները, հիմնական խնդիրներն ու հնարավորությունները, որոնք բացվում են Հայաստանի բիզնես շրջանակների համար ԵԱՏՄ-ին անդամակցելու արդյունքում։


Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը, գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը և խորհրդի անդամ Արթուր Ղազարյանը դեկտեմբերի 21–ին ընդունեցին Ճապոնիայի Hokkaido Intellect TANK (HIT) կազմակերպության պատասխանատու Տակումի Տոգաշին և Ճապոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ներկայացուցիչ Կաձույո Նակայամային։


Դեկտեմբերի 18–ին Հայ Ավետարանչական ընկերակցությունում կայացավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների հետ համատեղ իրականացվող ծրագրի տարեվերջյան հանդիպումը։ Այն նպատակ ուներ հանրագումարի բերելու արվածը և հավաստագրեր հանձնել այն մարդկանց, ովքեր ծրագրի շրջանակներում կարճ ժամանակում ձեռք են բերել նոր մասնագիտություն։


Նոյեմբերի 30–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, փոխնախագահներ Քրիստ Փիլոսյանը, Հայկազ Բախշեցյանը և գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը հյուրընկալեցին Արժույթի Միջազգային Հիմնադրամի պատվիրակությանը՝ ԱՄՀ հարկային քաղաքականության բաժնի գլխավոր տնտեսագետ Մարտին Գռոտեի գլխավորությամբ։


Հոկտեմբերի 27–ին բուլղարական կահույքագործների պատվիրակությունը նոր կապեր հաստատելու ակնկալությամբ այցելեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն։


Սեպտեմբերի 1–ին Մոսկվայում կայացավ Եվրասիական Տնտեսական Միության տնտեսական ինտեգրացման հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարում էր ԵՏՄ կոլեգիայի անդամ – նախարար Տատյանա Վալովայան։ Հայաստանը ներկայացնում էին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, ՀԱԳՄ խորհրդի անդամ, «ՄԱԼԿԱ–ԱՄԻԴ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության նախագահ Արտավազդ Յախշիբեկյանը և Հայաստանից տեսակոնֆերանսային ուղիղ կապով ՀՀ փոխվարչապետի գլխավոր խորհրդական Հովհաննես Ազիզյանը։


Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության երկարամյա գործընկերներից է Հայաստանի շինարարների միությունը, որի օգոստոսի 7–ին կազմակերպած «Շինարարի օր» հանդիսությանը մասնակցեցին նաև ՀԱԳՄ փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը, Գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, Միության նախագահության և խորհրդի անդամներ։


Հուլիսի 21–ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության աջակցությամբ կայացավ արդյունաբերական համաժողով՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների նախագծի ներկայացման ու քննարկման վերաբերյալ։