Զարգացման հայկական գործակալություն


Հունիսի 6–8–ը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը Ծաղկաձորի «Ոսկու աշխարհ» համալիրում կազմակերպել էր «Մաքսային Միություն՝ Հայաստան –համագործակցություն» եռօրյա տնտեսական ֆորումը, որին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության տարբեր տարածաշրջաններից ժամանած ընկերությունների ղեկավարներ, գործարարներ, պաշտոնատար այրեր և հայաստանյան բիզնեսին առնչվող կառույցների` Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Զարգացման Հայկական Գործակալության պատասխանատուներ, գործարարներ։ Ֆորումին մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության պաշտոնատար այրերից և գործարարներից կազմված պատվիրակություն։


ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Զարգացման հայկական գործակալության հետ համատեղ հունիսի 2-ին կազմանակերպել էին Հայ–եգիպտական բիզնես ֆորում, որին մասնակցեցին Եգիպտոսի Արաբական Հանրապետության տարբեր ոլորտները ներկայացնող ընկերությունների ղեկավարներ, գործարարներ։


Հայ-թուրքմենական առեւտրատնտեսական կապերի ստեղծման եւ ընդլայնման նպատակով Աշգաբատ քաղաքում տեղի կունենա Հայաստան-Թուրքմենստան գործարար համաժողով եւ բազմաոլորտային/ունիվերսալ ցուցահանդես ս.թ. ապրիլի 8-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Թուրքմենստան պաշտոնական այցի շրջանակներում:


Հայաստանի գինեգործության ոլորտի զարգացման ռազմավարության եւ գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակներում հայկական վեց գինեգործական ընկերություններ կմասնակցեն ս.թ. փետրվարի 10-14-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում կայանալիք «ՊրոդԷքսպո-2014» ամենամյա սննդի, խմիչքների եւ դրանց արտադրության հումքի 21-րդ միջազգային ցուցահանդեսին:


Հունվարի 31-ին Պրահայում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի' Չեխիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում տեղի ունեցավ «Հայ-չեխական գործարար համաժողով»: Գործարար համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Զարգացման հայկական գործակալությունը:


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Չեխիայի հանրապետություն այցի շրջանակներում. հունվարի 31-ին տեղի կունենա հայ-չեխական գործարար համաժողով: Համաժողովի համակազմերպիչներն են Զարգացման հայկական գործակալությունը եւ Հայաստանի Արդյունաբերողների եւ Գործարարների Միությունը: