Եվրասիական միություն


Եվրասիական միության շրջանակում Ռուսաստանին ծառայություններ մատակարարող հայերի համար դեռ չի լուծվել ԱԱՀ խնդիրը։ Այս մասին NEWS.am–ին ասաց Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայի անդամ Ահարոն Չիլինգարյանը։


Դեկտեմբերի 1–ին կայացավ ՀԱԳՄ նախագահության հերթական նիստը։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ներկայացրեց դեկտեմբերի 5–ին կայանալիք Միության 7–րդ համագումարի կազմակերպման և անցկացման, կազմակերպության ռազմավարությանը վերաբերող խնդիրները։


Հարցազրույց Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ - Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցների առաջին փուլի մասին հայտարարությունից հետո Դուք տեսակետ էիք հայտնել, որ դա Հայաստանի վրա առանձնապես ազդեցություն չի ունենա: Այժմ պատժամիջոցների երկրորդ փուլի հետ կապված ի՞նչ կարծիքի եք:

ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի ելույթը «Ազատություն» ռադիոկայանի ծրագրում Եվրասիական Միությանը Հայաստանի անդամակցության պայմաններում հայ–վրացական գործարար հարաբերությունների վերաբերյալ (սկիզբը՝ 12րոպե 40 վայրկյանից)։


Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհուրդը ինտեգրացիոն կամուրջ է դառնալու երկու խոշոր տնտեսական միավորների' Եվրամիության եւ Եվրասիական միության միջեւ։


Փետրվարի 13–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում էր ՌԴ Սվերդլովսկի մարզի պատվիրակությունը, որը Հայաստանում էր Եվրասիական միության ձևավորման գործում քաղաքացիական հասարակության դերի վերաբերյալ հանդիպումների կապակցությամբ։