Արցախ


Մարտի 5–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «ՖԼԵՇ» ընկերության հիմնադիր նախագահ Բարսեղ Բեգլարյանի ծննդյան օրն է։


Հարցազրույց Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ - Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցների առաջին փուլի մասին հայտարարությունից հետո Դուք տեսակետ էիք հայտնել, որ դա Հայաստանի վրա առանձնապես ազդեցություն չի ունենա: Այժմ պատժամիջոցների երկրորդ փուլի հետ կապված ի՞նչ կարծիքի եք:


Հունիսի 6–8–ը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը Ծաղկաձորի «Ոսկու աշխարհ» համալիրում կազմակերպել էր «Մաքսային Միություն՝ Հայաստան –համագործակցություն» եռօրյա տնտեսական ֆորումը, որին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության տարբեր տարածաշրջաններից ժամանած ընկերությունների ղեկավարներ, գործարարներ, պաշտոնատար այրեր և հայաստանյան բիզնեսին առնչվող կառույցների` Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Զարգացման Հայկական Գործակալության պատասխանատուներ, գործարարներ։ Ֆորումին մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության պաշտոնատար այրերից և գործարարներից կազմված պատվիրակություն։

Հայաստանի Տնտեսական Զարգացման Ֆորումը ոչ-պետական կազմակերպություն է, որի նպատակը Հայաստանի տնտեսական հարաբերությունների զարգացումն է Եվրոպական երկրների հետ, ինչպես նաև աջակցությունը հայազգի գործարարներին ամբողջ աշխարհից:


Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սիրելի գործարարներ, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը ջերմորեն շնորհավորում է Ձեզ Մայիսի 9–ի՝ Հայրենական Մեծ պատերազմի և Շուշիի փառապանծ հաղթանակների տոնի կապակցությամբ, մաղթում արևշատություն, անսպառ եռանդ և հայրենաշեն նորանոր գործեր, որոնցով մեր Հայաստան աշխարհը առավել կշենանա ու կհզորանա։


ԱՄՆ-ի Լոս Անջելոս քաղաքում, փետրվարի 22-24-ին, տեղի ունեցած հեղինակավոր Լոս Անջելոսի Զբոսաշրջային ցուցահանդեսի «Լավագույն Նոր Տաղավարը» մրցանակի հաղթող է ճանաչվել Հայաստանի եւ Արցախի միասնական տաղավարը: Մրցանակը հանձնվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին: