«ԱՊԱՎԵՆ» ընկերության գլխավոր տնօրեն


Հայոց մեջ մեկենասությունը դեռևս դարեր առաջ եղել ու մնում է ամենաաստվածահաճո գործերից... Տեղին է թերևս հիշել մեկենաս Սահակ Բագրատունու հովանավորությամբ գրված Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», ինչը մեր ժողովրդի ինքնության առայսօր ստեղծված ամենաարժեքավոր վկայագիրն է։ Դարերի ընթացքում հայ գործարարները սրտի թելադրանքով ու զորակցությամբ բազում մշակութային արժեքներ են ստեղծել։ Եվ այդ ավանդույթի շարունակողներն են նաև մերօրյա գործարարները։


«ԱՊԱՎԵՆ» ապավինում է այն գաղափարներին ու հայրենաշեն նախաձեռնություններին, որոնք ոչ միայն հանրօգուտ են, այլև գործարարների ու բարերարների համար ուսանելի են, իսկ կրթական ոլորտին՝ դաստիարակիչ։


Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում բնության տարերային աղետի հետևանքով շատ ընտանիքներ միանգամից հայտնվեցին ծանր կացության մեջ։ Ճիշտ է, հանրապետության Կառավարությունը կարկտից տուժած ընտանիքներին նախատեսում է օժանդակության բազմակողմ ծրագիր, սակայն հնարավոր չէ դրանով խնդիրը ամբողջությամբ լուծել։