Լուրեր

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնությամբ մարտի 21-ին ՀԱԳՄ-ում տեղի ունեցավ տնտեսական ուղղվածության շուրջ մեկ տասնյակ հասարակական կառույցների ղեկավարների հանդիպում՝ ոլորտային ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի ձևավորման հնարավորությունն ու ձևաչափը քննարկելու օրակարգով։


«Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում մարտի 17-ին իր դռները բացեց «Կովկաս. Շինարարություն և վերանորոգում EXPO 2023» 19-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որը կազմակերպել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու LOGOS EXPO կենտրոնը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ։

«Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտի ռիսկերն ու հնարավորությունները» խորագիրն էր կրում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու «Ղազինյան և գործընկերներ» իրավաբանական ընկերության՝ մարտի 10-ին կազմակերպված գիտագործնական կոնֆերանսը, որը տեղի ունեցավ մայրաքաղաքի «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մարտի 9-ին հյուրընկալվեց ՌԴ Թաթարստանի Հանրապետության արդյունաբերական կլաստերի պատվիրակությունը՝ վարչության նախագահ Սերգեյ Մայորովի գլխավորությամբ։


Հարգելի՛ հայրենակիցներ,
Սկսած 2017 թվականից՝ մարտի 3-ը մեր երկրում նշվում է որպես Գործարարի օր, որը համընկնում է նաև հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրվա հետ՝ խորհրդանշելով հայ ձեռներեցության բարի ավանդույթների շարունակականությունը։


Մարտի 3-ը Հայաստանում պաշտոնապես հայտարարված է Գործարարի օր։ Այն նշելու, արածն ամփոփելու, կատարելիքի մասին խորհրդածելու յուրահատուկ ավանդույթ է ձևավորվել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից։


Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին։

Հանրապետության տնտեսական թվային ցուցանիշերն աճողական են, բայց դրանց հետ մեկտեղ առկա են բազմաթիվ իրական խնդիրներ, այդ թվում՝ վարչարարության, կառավարման մշակույթի բարելավման առումով։

Ս․թ․ փետրվարի 2-ին ՀՀ կառավարության նիստում հաստատված «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը պարունակում է մեծածավալ տեսական տեղեկություններ, որոնք լիարժեք չեն հիմնավորում դիտարկվող խնդիրների մեծ մասը, չնայած 2022 թվականին թեմայի շուրջ կայացած բազմաթիվ քննարկումների և գործարար համայնքի կողմից ներկայացված կոնցեպտուալ առաջարկների։


Աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում պետությունն ունի կարևոր դերակատարություն, հատկապես աշխատանքային հարաբերությունների նորմատիվ կարգավորման և աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմների ապահովման հարցում։