Լուրեր

Աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված առկա տնտեսական մարտահրավերները, ինչպես նաև ստեղծված իրավիճակում ձեռնարկվելիք քայլերը քննարկվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի՝ մարտի 29-ին տեղի ունեցած նիստում։


Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու LOGOS EXPO Center-ի նախաձեռնությամբ մարտի 24-ին Yerevan EXPO-ում բացվեց «Կովկաս․ շինարություն և վերանորոգում EXPO 2022» միջազգային ցուցահանդեսը։ Վերջինիս, որ թվով 18-րդն է և իր բնույթով խոշորագույնը տարածաշրջանում, այս անգամ իրենց մասնակցությունն է բերել ոլորտի շուրջ ութ տասնյակ ընկերություն՝ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից։


Ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված` տնտեսական նոր իրողություններն ու ծագած մարտահրավերների հաղթահարմանն ուղղված քայլերը քննարկվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության՝ մարտի 9-ին կայացած խորհրդի նիստում։


Հայաստան այցելած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով անդամ (նախարար) Ռուսլան Բեկետաևի գլխավորած պատվիրակությունը մարտի 4-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հանդիպեց հանրապետությունում գործող տնտեսական ուղղվածության մի շարք հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ։


Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ուղերձը «Գործարարի օրվա» առթիվ

Վեցերորդ տարին է, ինչ մարտի 3-ը Հայաստանում նշվում է որպես Գործարարի օր։ Այն նաև հայ մեծանուն գործարար ու բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն է, որի 180-ամյակը լրանում է այս տարի։

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն ՀՀ կատարած այցի շրջանակներում փետրվարի 22-ին հյուրընկալվեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գրասենյակում։


Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը փետրվարի 17-ին այս տարվա անդրանիկ հանդիպումն ունեցավ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ։


Հայ-ուկրաինական գործարար խորհրդի ստեղծման հիմնադիր ժողովը տեղի ունեցավ փետրվարի 16-ին, հեռավար ձևաչափով, որին մասնակցեցին երկու երկրների գործարար շրջանակները համախմբող տարբեր կառույցների ղեկավարներ։


«Կանաչ տեքստիլ Եվրոպայի կայուն տնտեսության համար» ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբերի 1-ից, որն իրականացվում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Լիտվայի Հագուստի և տեքստիլ արդյունաբերության ասոցիացիայի կողմից։


«Գործարարությունը տնտեսության և իրավիճակի փոփոխության ամենազգայուն ընկալողն ու արձագանքողն է։ Նոր իրողություններին համահունչ՝ նորովի մոտեցում պետք է ցուցաբերենք նաև մենք՝ գործարարներս»,- նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ փետրվարի 3-ին կայացած Միության խորհրդի այս տարվա առաջին նիստում։