Լուրեր

2022թ․ հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնելու ՀՀ Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերը։ Գործող օրենսդրության համեմատությամբ տնտեսական հանցագործությանը վերաբերող և հարակից այլ հոդվածներում կատարված փոփոխություններին ծանոթացնելու նպատակով Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հունիսի 15-ին «Անի պլազա» հյուրանոցի «Գառնի» սրահում կազմակերպել էր իրազեկման սեմինար, որը վարեց ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Ռուբինա Մխիթարյանը։


Վրաստանի մայրաքաղաքի Ազատության հրապարակում հունիսի 5-ին բացվեց հին ավտոմեքենաների միացյալ ցուցահանդես, որտեղ իրենց անդամների յուրահատուկ նմուշներն էին ներկայացրել Հայաստանի և Վրաստանի ավտոմոբիլային ֆեդերացիաները։


Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան, ի նշանավորումն Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 180-ամյակի, հունիսի 4-ին կազմակերպել էին հին մեքենաների ցուցահանդես, որին հաջորդեց ավտոարշավ դեպի Վրաստանի մայրաքաղաք։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մայիսի 31-ին հյուրընկալվեցին եվրոպական Էրազմուս ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած մասնագետները, որոնք ներկայացնում էին Պորտուգալիան, Իսպանիան, Հունգարիան, Մոլդովան, Իտալիան, Բուլղարիան, Ռումինիան։


Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Իրաքի Քրդական տարածաշրջանի արտահանման և ներմուծման միության միջև մայիսի 20-ին ստորագրվեց Համագործակցության հուշագիր։ Վերջինիս ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ նույն օրը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած Հայաստան-Իրաքյան Քուրդիստան գործարար համաժողովի շրջանակներում, որին մասնակցեցին Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի շուրջ 200 գործարարներ։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մայիսի 20-ին հյուրընկալվեցին պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային ուղեկցող պատվիրակության անդամներն ու գործարար համայնքի ներկայացուցիչները։


Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը՝ նախագահ Արսեն Ղազարյանի գլխավորությամբ, մայիսի 16-ին հանդիպում է ունեցել ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ։

Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ ընկերության PMI Science գիտահետազոտական կենտրոնում մայիսի 5-ին տեղի է ունեցել Ռիչարդ Թեյլերի «Սխալ վարքագիծ» գրքի շնորհանդեսը:

Երկու տասնամյակից ավելի է, ինչ Հայաստանի ցուցահանդեսային կյանքում իր ուրույն դերակատարությունն ունի «Լոգոս էքսպո կենտրոնը», որի գործունեության շնորհիվ է, որ հանրապետությունում հիմք դրվեց առևտրաարդյունաբերական ամենատարբեր թեմատիկ ցուցահանդեսների կազմակերպմանը՝ այն բարձրացնելով միջազգային մակարդակի։


«Yerervan EXPO» ցուցահանդեսային համալիրում բացվել է «Կրթություն և կարիերա EXPO-2022» 21-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին մասնակցում են Հայաստանում և արտերկրում գործող տարբեր կրթօջախներ՝ ներկայացնելով իրենց կրթական ծրագրերը:


Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Չինաստանի արտաքին առևտրի կենտրոնի միջև ապրիլի 20-ին ստորագրվեց Համագործակցության համաձայնագիր, ըստ որի կողմերը նպատակադրվում են նպաստել երկու երկրների միջև գործարար ոլորտում փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ու երկարատև համագործակցության ընդլայնմանը, համատեղ նախագծերի իրականացմանը, մասնավորապես՝ Չինաստանի ներմուծման և արտահանման տոնավաճառի (Canton Fair) կազմակերպմանը:


Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը ու Չինաստանի արտաքին առևտրի կենտրոնը համագործակցության պայմանգիր են ստորագրել, որի առանցքային ուղղություններից մեկն է լինելու աջակցությունը Չինաստանի ներմուծման և արտահանման տոնավաճառի (Canton Fair) կազմակերպմանը:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 11-ին հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի և միության նախագահի տեղակալ Ներսես Կարամանուկյանի հետ:


Հայ-իրանական առևտրատնտեսական համագործակցության առկա իրավիճակն ու զարգացման հեռանկարները քննարկվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության առևտրի կցորդ Աբգար Գոդարի՝ ապրիլի 8-ին կայացած հանդիպման ժամանակ։


ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 7-ին հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի և փոխնախագահ Ներսես Կարամանուկյանի հետ։