Լուրեր

20 հոկտեմբերի 2022   (0)

Հայ-բրազիլական առևտրատնտեսական կապերի ակտիվացման հնարավորությունները քննարկեցին ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան ու Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ հոկտեմբերի 19-ին կայացած հանդիպման ժամանակ։

14 հոկտեմբերի 2022   (0)

«Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 14-ին մեկնարկեց «ArmProd EXPO 2022» 20-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին մասնակցում է շուրջ 80 կազմակերպություն Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից, Թուրքմենստանից:

10 հոկտեմբերի 2022   (0)

Հայաստանի տեքստիլագործական ոլորտի շուրջ մեկ տասնյակ ընկերություն առանձին միասնական տաղավարով ներկայացվել է Կաունասում հոկտեմբերի 7-9-ը կազմակերպված «Արտադրված է Լիտվայում» տնտեսական ցուցահանդեսին։

01 հոկտեմբերի 2022   (0)

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 30-ին հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի և միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանի հետ:

28 սեպտեմբերի 2022   (0)

Հայ-չեխական տնտեսական կապերի հետագա խորացման հնարավորությունները քննարկվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի և Չեխ-միջինասիական առևտրի պալատի նախագահ Իրժի Նեստավալի՝ սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

16 սեպտեմբերի 2022   (0)

Յոթ երկրի 184 ընկերություն է ներկայացված Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 16-ին բացված Արմենիա էքսպո-2022 տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումում։ Վերջինս, որ թվով քսանմեկերորդն է՝ կազմակերպվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու «Լոգոս էքսպո կենտրոնի» կողմից։

14 սեպտեմբերի 2022   (0)

Սեպտեմբերին Բաթումում կայանալիք շախմատի աշխարհի մանկական առաջնությանը Հայաստանը կներկայացնի յոթնամյա Դավիթ Մելքոնյանը, որի հովանավորությունը, ՌՈՒՍԱԼ-ի աջակցությամբ, ստանձնել է ԱՐՄԵՆԱԼ գործարանը։

12 սեպտեմբերի 2022   (0)

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը խորապես վշտացած է Միության նախագահության անդամ, «Երևանի ոսկերչական գործարան-1 ԳՆՈՄՈՆ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, Հայաստանի ոսկեգործների և ադամանդագործների միության նախագահ Էմիլ Գրիգորյանի մահվան կապակցությամբ և ցավակցում է Գրիգորյանների ընտանիքին, հարազատներին ու ընկերներին:

01 սեպտեմբերի 2022   (0)

Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առևտրատնտեական համագործակցության հետագա խորացման հնարավորությունները քննարկվեցին սեպտեմբերի 1-ին Երևանի «Անի պլազա» հյուրանոցում կազմակերպված Հայ-իրանական գործարար համաժողովի ընթացքում։

30 օգոստոսի 2022   (0)

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում օգոստոսի 30-ին հյուրընկալվեց գերմանական «Դոյչե տելեկոմ» ընկերության պատվիրակությունը՝ ցանցային տեխնոլոգիաների գծով ղեկավար, Telecom IT Lidership թիմի անդամ Մատիս Դիժկուիզենի գլխավորությամբ։

11 օգոստոսի 2022   (0)

Օգոստոսի 11-ին տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հանդիպումն անդամ երկրների գործարար համայնքները ներկայացնող պատվիրակությունների հետ՝ ԵՏՀ-ի կոլեգիայի էկոնոմիկայի եւ ֆինանսական քաղաքականության հարցերով անդամ (նախարար) Բակիտջան Սագինտաևի նախագահությամբ։

28 հուլիսի 2022   (0)

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ներկայացրած խնդիրների ու դրանց լուծման ընթացքին էր նվիրված Հանձնաժողովի և ՀԱԳՄ անդամների միջև հուլիսի 28-ին տեղի ունեցած աշխատանքային հանդիպումը, որը կայացավ հեռավար։

13 հուլիսի 2022   (0)

Հայաստանի տնտեսության այսօրվա վիճակը, ստեղծված մարտահրավերները, բարեփոխումների շրջանակներում իրականացվող քայլերը, գործարարության առջև ծառացած խնդիրներն էին ներառված Հայաստանի արդյունաբերողների և գործարաների միության նախագահության՝ հուլիսի 12-ին կայացած նիստի օրակարգում։

04 հուլիսի 2022   (0)

Հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման և ամրապնդման հնարավորությունները քննարկվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Թավրիզի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ներկայացուցիչների՝ հուլիսի 4-ին կայացած հանդիպման ժամանակ։

22 հունիսի 2022   (0)

Երևանում հունիսի 22-ին կայացած Հայ-ուդմուրտական գործարար համաժողովով մեկնարկեց Ուդմուրտիայի Հանրապետության գործարարների պատվիրակության եռօրյա այցը Հայաստան։

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center