Լուրեր


Հարգելի՛ գործարարներ, հայրենակիցներ, Ամեն տարեմուտ առիթ է հետ նայելու, արժևորելու նախորդ տարին, վերլուծելու արածը, կշռելու չարածն ու դրանց հետևանքները։ 2022-ը ևս հեշտերից չէր․ դարձյալ ունեցանք թշնամական ագրեսիա, անմեղ զոհեր, կորուստներ, աշխարհաքաղաքական լարվածություն, շրջափակում, տնտեսական ու սոցիալական խնդիրներ։ Բայց, ի հեճուկս ամեն ինչի, չկորցրինք մեր տոկունությունը, նետված մարտահրավերները հաղթահարելու վճռականությունը, վաղվա օրվան լավատեսորեն նայելու կարողությունը։

Ի՞նչ է ազգային ինքնությունը, ի՞նչ բաղադրիչներից է կազմված հավաքական ինքնությունը, ո՞րն է վերջինիս դերակատարությունը մեր կյանքում, արդյո՞ք կարելի է ապրել առանց դրա։

«Գլոբալ իննովեյշն սենթր» ընկերությունը վեցերորդ ամիսն է, ինչ մշտական գործունեություն է սկսել Հայաստանում և հանդիսանում է Իրանի ազգային նորարարական ու գիտատեխնիկական հիմնադրամների ներկայացուցիչը։


Ներկայումս հայաստանյան տնտեսության գերակշիռ մասը չի օգտվում տեղեկատվական տեխնոլոգիաներից, և որոշակի կիրառություն արձանագրվում է ՏՏ, բանկային և սահմանափակ թվով ճյուղերում միայն։

Հայ-ռուսական գործարար կապերի զարգացման և ռիսկերի կառավարման հարցերին անդրադարձան դեկտեմբերի 7-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում կազմակերպված քննարկման ժամանակ, որին մասնակցեցին գործարար համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև ռուսական «Ինտերֆաքս» գործակալության տնտեսական կապերի զարգացման ստորաբաժանման ղեկավարները։

Գործարար և ներդրումային միջավայրերը գնահատող միջազգային ցուցանիշներով՝ Հայաստանը վերջին մի քանի տարիների ընթացքում լավ արդյունքների է հասել։


Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը համագործակցության ու փոխըմռնման հուշագիր է ստորագրել Հայաստանի ներդրումային խորհուրդի հետ։


Տեքստիլագործության ոլորտում հայ-լիտվական համագործակցության խորացման հեռանկարները քննարկվեցին նոյեմբերի 16-ին Երևանի Անի գրանդ հոթելում տեղի ունեցած գործարար համաժողովի ընթացքում։ Մինչ այդ՝ հյուրնոցի սրահում տեղի ունեցավ երկու կողմերի տեքստիլագործական ընկերությունների արտադրանքը ներկայացնող ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։


Հայաստանի ամերիկյան համալսարանում նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ «Եվրոպական միության և Հայաստանի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգի ներդրումը Հայաստանում» թեմայով քննարկում։


Հայաստանն արտահանման առումով ունի երկու գլխավոր խնդիր՝ նախ մեծ ծավալների բացակայությունն է, մյուսը՝ որակը։ Տարիներ շարունակ դեպի եվրոպական շուկա արտոնություններ ունենալով՝ մենք չենք կարողացել շատ արտահանումներ ապահովել նաև որակի պատճառով։

ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի և ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի մասնակցությամբ անցավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության՝ հոկտեմբերի 4-ին կայացած ընդլայնված խորհրդի նիստը։

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունում նոյեմբերի 2-ին հյուրընկալվեց ՌԴ Բաշկորտոստանի Հանրապետության պարվիրակությունը՝ արտաքին տնտեսական կապերի և ներկայացուցչական գործունեության նախարարի տեղակալ Լենա Իզոտովայի գլխավորությամբ։


«Երեսուն տարվա ընթացքում մեր երկրում գործարարների հանդեպ վերաբերմունքն աստիճանաբար փոխվում է», - նման համոզմունք է հայտնել Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ Factor TV-ի A-politic հաղորդաշարին տված հարցազրույցում։


Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության և Իրանի յոթ տասնյակից ավելի ընկերություններ են մասնակցում Yerevan EXPO ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 28-ին բացված «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2022» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին։


Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Լիտվայի Հագուստի և տեքստիլ արդյունաբերության ասոցիացիայի կողմից իրականացվող «Կանաչ տեքստիլ Եվրոպայի կայուն տնտեսության համար» ծրագրի շրջանակներում հայկական թեթև արդյունաբերության ոլորտի մեկ տասնյակ ընկերության ներկայացուցիչներ հոկտեմբերի 8-15-ը ճանաչողական այցով եղել են Լիտվայի Հանրապետությում։