Լուրեր


Այս կապակցությամբ համագործակցության համաձայնագիր են ստորագրել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության տնօրեն Էդուարդ Կիրակոսյանն ու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։ Ըստ այդմ՝ կողմերը պարտավորվել են ստեղծել համատեղ աշխատանքային խումբ և մինչև հուլիսի 9-ը մշակել ու հրատարակել համապատասխան ձեռնարկ`գործատուներին անհրաժեշտ իրազեկում ապահովելու համար։

Աննա Դոնչենկոն հանգամանալի ներկայացրեց ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության ներքո գործող, աշխարհի շատ երկրներում իր գարասենյակներն ունեցող կառույցի գործունեությունը, որդեգրած տնտեսական քաղաքականությունը, առաջնահերթային ոլորտները։ Խնդիր է դրված խթանել Ռուսաստանից արտահանվող ապրանքների ծավալների մեծացումը, ներկրվող տեսականու ընդլայնումը, երկկողմ ներդրումները։




Հարգելի՛ գործարարներ,
Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ստեղծման 25-ամյա հոբելյանի առթիվ։


Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության փոխնախագահ, «Ագապե» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ներսես Կարամանուկյանը «ՀՀ»-ի հետ հարցազրույցում խոսել է մեր երկրում առկա տնտեսական իրավիճակի, դրա պատճառների, զարգացման ուղիների ու հնարավորությունների մասին, ինչպես նաեւ անդրադարձել մեծ աղմուկ բարձրացրած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի հնարավոր ազդեցությանը:


Հայ-սլովակյան տնտեսական կապերի հետագա խորացման հնարավորությունները քննարկվեցին Հայաստանում Սլովակիայի Հանրապետության փոխդեսպան Պավոլ Պոպյակի և ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանի՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գրասենյակում մարտի 29-ին կայացած հանդիպման ժամանակ: Զրույցին ներկա էին ՀՀ-ում ՍՀ փոխհյուպատոս Գրետա Սարգսյանը և Միության տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը:


Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն իր խորին հիասթափությունն է հայտնում՝ ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքն ընդունելիս, ՀՀ Ազգային ժողովի դրսևորած դիրքորոշման առնչությամբ։


«Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ, երբ այսուհետ գործ կունենանք օրենսդրական նոր նախագծերի քննարկումների հետ, առավել վճռական պետք է լինենք երկրի տնտեսական քաղաքականությանն առնչվող այս կամ այն փոփոխությունների վերաբերյալ մեր ձայնը բարձրացնելու, այն պատկան մարմիններին հասանելի դարձնելու առումով»

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ու Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը մարտի 12-ին կազմակերպել էին համատեղ սեմինար-խորհրդատվություն` «2021 թվականի հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը» թեմայով։

Մարտի 3-ի՝ «Գործարարի օրվա», առթիվ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի անունով ստացված բազմաթիվ շնորհավորանքների թվում է նաև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանի ուղերձը։

Մարտի 3-ը Հայոց գործարարության և բարերարության մեծ երախտավորի՝ Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն է։ Մեծագույն հայի հիշատակը արժանապատվորեն նշանավորելու նպատակով Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնությամբ Հայաստանի Կառավարությունը մարտի 3-ը ճանաչել է որպես Գործարարի օր։


Հարգելի՛ գործընկերներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ «Գործարարի օրվա» առթիվ։ Մարտի 3-ը պատահական չէ ընտրված՝ այն հայ մեծանուն ձեռներեց ու բարերար Ալեքսանդր Մանթաշյացի ծննդյան օրն է, և սկսած 2017 թվականից պաշտոնապես նշվում է նաև որպես գործարար համայնքի գնահատանքի օր։




ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը շարունակում է բուռն քննարկումների ու վերլուծությունների ենթարկվել, դրանում ներառնված դրույթները ոչ միանշանակ են ընդունվում ձեռնարկատիրությամբ զբաղվողների ու մասնագիտական շրջանակների կողմից։


Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում չներառելու ակնկալիքով՝ այն երկրորդ ընթերցմամբ ընդունելուց առաջ հանրային ու մասնագիտական լայն քննարկման դնելու նպատակով։