Լուրեր

Հայրենական արտադրության մրցունակության բարձրացման խնդիրն այսօր առավել քան կարեւոր ու առաջնահերթ է:
Կորոնավիրուսային համավարակի պայմաններում հայրենական արտադրողների ունեցած խնդիրների, տնտեսական առկա բարդությունների հաղթահարման ուղիների ու զարգացման հեռանկարների շուրջ է «ՀՀ»-ի զրույցը ապակե տարաներ արտադրող «Սարանիստ» ՍՊԸ առեւտրի գծով տնօրեն Մհեր Կիրակոսյանի հետ։


Երկրային կյանքին հրաժեշտ տվեց մեր ժողովրդի լավագույն ու վաստակած զավակներից մեկը՝ իրանահայ գործարար-բարերար Լևոն Ահարոնյանը։


Հայաստանի խոշոր արդյունաբերողները և գործարարներն օրեր առաջ հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ապա Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Հանդիպման նախաձեռնողը եղել է գործարար համայնքը: Թեմայի շուրջ 1in.am-ը զրուցել է «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության արտաքին հարցերով, գիտական ներգրավման ու նորարարությունների գծով կառավարիչ Վահե Դանիելյանի հետ:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու 1in.am լրատվական կայքի՝ «Գործ և արար» հաղորդաշարի հերթական հյուրն է ՀԱԳՄ խորհրդի անդամ, «Գրանթ Թորնթոն ՓԲԸ խորհրդի նախագահ, ՀՀ-ում Դանիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Գագիկ Գյուլբուդաղյանը։


Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակության՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ օրերս ունեցած հանդիպման ընթացքում, ի թիվս բարձրացված այլ հարցերի, անդրադարձ է եղել նաև այն լրացուցիչ միջոցառումներին, որոնք ձեռներեցները կորոնավիրուսային վարակի կանխման համար կարող են կիրառել աշխատատեղերում՝ ի լրումն պարետատան կողմից սահմանված կամ ընկերություններում գործնականում արդեն իսկ կիրառվող քայլերի։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնությամբ մայրաքաղաքի «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում օգոստոսի 7-ին կայացավ շինարարական ոլորտում առկա մի շարք խնդիրներին առնչվող աշխատանքային քննարկում։


Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն օգոստոսի 7-ին հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչների հետ:


Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հուլիսի 21-ին կոչով դիմել էր Հայաստանի գործարարներին ու արտերկրում իրենց ձեռնարկներում հաջողություններ գրանցած մեր հայրենակիցներին՝ հնարավորության սահմաններում իրենց մասնակցությունն ունենալ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի համալրմանը։


Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հարցազրույց է տվել Lragir.am-ին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 22-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակության հետ կառավարությունում ունեցած հանդիպմանը և տնտեսության հրատապ խնդիրներին են անդրադարձել ՀԱԳՄ փոխնախագահներ Ներսես Կարամանուկյանը, Արմեն Մարտիրոսյանը և Միության նախագահության անդամ Արմեն Տեր-Տաճատյանը՝ 1in.am-ի «Հոծ գծին» տված հարցազրույցում։


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 22-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակության հետ կառավարությունում ունեցած հանդիպման մասին Aravot.am-ին իր տպավորություններն է ներկայացրել ՀԱԳՄ խորհրդի անդամ, «Մարան» գինեգործական ընկերության հիմնադիր տնօրեն Ավագ Հարությունյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 22-ին կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների հետ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունները:


Օրեր անց՝ օգոստոսի 23-ին, կլրանա Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 30-րդ տարեդարձը․ պատմական մի իրողություն, որին հայ ժողովուրդը միահամուռ, անսահման ոգևորությամբ ու հավատով լի իր վավերացումը տվեց համապետական հանրաքվեի միջոցով՝ որդեգրելով անկախ ու ազատ ապրելու նախնիներից ժառանգած դարավոր երազանքի ուղին։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու 1in.am լրատվական կայքի՝ «Գործ և արար» հաղորդաշարի հերթական հյուրն է ՀԱԳՄ խորհրդի անդամ, «Բի Դի Օ Արմենիա» ՓԲԸ հաշվապահական-աուդիտորական ընկերության հարկային և հարակից հարցերով գործընկեր Ահարոն Չիլինգարյանը։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ: