Լուրեր

1 2 3 4 5 6 7 Next
28 դեկտեմբերի 2015   (0)

Սիրելի հայորդիներ, կամենում եմ Ամանորյա բարեմաղթանքս ասել հայ գործարարության և բարերարության մեծագույն քրմապետի՝ Ալեքսանդր Մանթաշյանցի խոսքերով՝ «Հայ վաճառականներ, բազմաչարչար Հայաստանը...

24 դեկտեմբերի 2015   (0)

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հանրապետության նախագահի անունից այսօր նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Սերժ Սարգսյանը շնորհավորել է գործարարներին գալիք տոների առթիվ, բարեմաղթանքներ հղել նրանց:

24 դեկտեմբերի 2015   (0)

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հանրապետության Նախագահի անունից դեկտեմբերի 23-ին Նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է գործարարներին գալիք տոների առթիվ, բարեմաղթանքներ հղել նրանց:

21 դեկտեմբերի 2015   (0)

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը, գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը և խորհրդի անդամ Արթուր Ղազարյանը դեկտեմբերի 21–ին ընդունեցին Ճապոնիայի Hokkaido Intellect TANK (​HIT) կազմակերպության պատասխանատու Տակումի Տոգաշին և Ճապոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ներկայացուցիչ Կաձույո Նակայամային։

21 դեկտեմբերի 2015   (0)

Դեկտեմբերի 18–ին Հայ Ավետարանչական ընկերակցությունում կայացավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների հետ համատեղ իրականացվող ծրագրի տարեվերջյան հանդիպումը։ Այն նպատակ ուներ հանրագումարի բերելու արվածը և հավաստագրեր հանձնել այն մարդկանց, ովքեր ծրագրի շրջանակներում կարճ ժամանակում ձեռք են բերել նոր մասնագիտություն։

17 դեկտեմբերի 2015   (0)

Դեկտեմբերի 16–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում քննարկվեցին Հայաստանի Հանրապետության Հարկային նոր օրենսգրքի նախագծի երեք բաժինների դրույթները՝ Անշարժ գույքի հարկ, Փոխադրամիջոցների գույքահարկ, Հատուկ հարկային համակարգեր (Շրջանառության հարկ, Արտոնագրային հարկ, Ընտանեկան ձեռնարկատիրություն)։

03 դեկտեմբերի 2015   (0)

Դեկտեմբերի 2–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում քննարկվեցին Հարկային նոր օրենսգրքի նախագծի բնապահպանական, ճանապարհային հարկեր և բնօգտագործման վճարներ բաժինների դրույթները։

02 դեկտեմբերի 2015   (0)

Նոյեմբերի 30–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, փոխնախագահներ Քրիստ Փիլոսյանը, Հայկազ Բախշեցյանը և գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը հյուրընկալեցին Արժույթի Միջազգային Հիմնադրամի պատվիրակությանը՝ ԱՄՀ հարկային քաղաքականության բաժնի գլխավոր տնտեսագետ Մարտին Գռոտեի գլխավորությամբ։

24 նոյեմբերի 2015   (0)

Նոյեմբերի 23–ին «Կոնգրես» հյուրանոցում կայացած մամուլի ասուլիսը Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների նորաստեղծ միության համար և՛ մեկնարկ էր, և՛ անցնելիք ճանապարհի կանաչ լույս։ Նպատակը առավել քան պարզ է՝ ներկայացնել և պաշտպանել ոլորտի գործատուների իրավունքներն ու շահերը։

24 նոյեմբերի 2015   (0)

ՏՏ գործատուների նոր միությունը կօգնի Հայաստանի տնտեսությանը։ Այս մասին նոյեմբերի 23-ին լրագրողներին ասել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։

04 նոյեմբերի 2015   (0)

Հոկտեմբերի 30–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Ռուսաստանի Դաշնությունում գործող «ԿԻԼԻԿԻԱ» գործարար ակումբի միջև կնքվեց համագործակցության հուշագիր։ Պայմանավորվածության համաձայն՝ սեփական անդամների գործարար ծրագրերի իրականացման համար ՀԱԳՄ–ն կարող է օգտվել Հայկական «ԿԻԼԻԿԻԱ» բիզնես ակումբի հնարավորություններից։

29 հոկտեմբերի 2015   (0)

Հոկտեմբերի 27–ին բուլղարական կահույքագործների պատվիրակությունը նոր կապեր հաստատելու ակնկալությամբ այցելեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն։

22 հոկտեմբերի 2015   (0)

Հոկտեմբերի 21–ին կայացավ ՀԱԳՄ նախագահության հերթական նիստը, որը վարում էր Միության նախագահ Արսեն Ղազարյանը։

1 2 3 4 5 6 7 Next

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center