Լուրեր


Ապրիլի 17–ին կայացավ ՀԱԳՄ նախագահության հերթական նիստը հետևյալ օրակարգով՝ 1.Հայաստանի ներկա տնտեսակն վիճակը և ՀԱԳՄ խնդիրները։ Զեկուցող՝ Արսեն Ղազարյան 2.Այլ հարցեր։


Մաքսային միության շուկայում Հայաստանի կարող է դեռ չանհանգստանալ «կոնյակ» անվանումը «բրենդիով» փոխարինելու վերաբերյալ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարել է Ալկոհոլի դաշնային ու տարածաշրջանային շուկաների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վադիմ Դրոբիզը:


Ապրլի 1-2-ը Պորտուգալիայի Բրագա քաղաքում «HEN-GEAR» ծրագրի շրջանակներում կոնսորցիումի անդամ կազմակերպությունների միջև անցկացվեց ուսումնաաշխատանքային հանդիպում:


Ապրիլի 8-ին Թուրքմենստանի Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Թուրքմենստան ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո մեկնարկել են Նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի երկկողմ, ապա երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված ձևաչափով բանակցությունները:


Հայ-թուրքմենական առեւտրատնտեսական կապերի ստեղծման եւ ընդլայնման նպատակով Աշգաբատ քաղաքում տեղի կունենա Հայաստան-Թուրքմենստան գործարար համաժողով եւ բազմաոլորտային/ունիվերսալ ցուցահանդես ս.թ. ապրիլի 8-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Թուրքմենստան պաշտոնական այցի շրջանակներում:


Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունն աբխազական երկաթուղու վերականգնման նախագիծն առաջնահերթ է դարձնում: Այս մասին Մոսկվայում Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի XV միջազգային գիտական համաժողովի ժամանակ NEWS.am-ի թղթակցին ասել է Ռուսաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Ալեքսանդր Շոխինը:


Մարտի 28–ին կայացավ ՀԱԳՄ նախագահության նիստ՝ Միության նախագահ Արսեն Ղազարյանի գլխավորությամբ։ Նիստի օրակարգը՝ - Հայէկոնոմբանկի կողմից առաջարկվող նոր ՎԻԶԱ ԲԻԶՆԵՍ ՔԱՐՏԵՐԻ ներկայացում։ Մ Մարգարյան


Մարտի 20-ին Բուլղարիայի Սոֆիա քաղաքում կայացավ ՍԾՏՀ ԳԽ (BSEC BC) Տնօրենների խորհրդի 48-րդ արտահերթ նիստը, որին Հայաստանը ներկայացնում էր Արթուր Ղազարյանը։ Ներկա էին հետևյալ երկրները՝ Բուլղարիա /Նախագահող/, Հայաստան, Հունաստան, Ռուսաստան, Ռումինիա, Սերբիա, Ադրբեջան։ Քննարկումներից ուշագրավը եղել է ֆինանսականը։


Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել 2014-2025 թթ. Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի (ՀԶԾ) համակարգող խորհրդի նիստը: Ներկայացվել են ՀԶԾ վերանայման գործընթացներն ու կատարված աշխատանքները, ՀԶԾ հիմնական սկզբունքներն ու ուղղությունները:


NEWS.am գործակալության հարցերին պատասխանում է ՌՈՒՍԱԼ ընկերության ԱՐՄԵՆԱԼ փայլաթիթեղագլանման գործարանի գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Սինելնիկովը: Պարոն Սինելնիկով, պատմեք գործարանի՝ 2013թ. աշխատանքների արդունքների մասին: Որքա՞ն է սպառման ծավալը Հայաստանում, եթե այդպիսին կա, եւ արտերկրում:


Ղրիմի նավահանգիստների միջոցով իրականացվող աևժռեւտրի հնարավոր դժվարությունները չեն անդրադառնա Հայաստանի վրա: Նման կարծիք հայտնել է Եղիշե Հովհաննիսյանը: Ուկրաինական նավահանգիստներից Հայաստան են գալիս միայն մետաղյան ամրաններն ու անտառանյութը: «Իսկ շինարարական սեկտորը վերջին շրջանում այդքան էլ ակտիվ չէ»,- նշել է նա:

ՀՀ վարչապետն ու ՌԴ տրանսպորտի նախարարը քննարկել են երկկողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին: ՀՀ վարչապետն ու ՌԴ տրանսպորտի նախարարը ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են:


Ուկրաինայից ամրանների Հայաստան մատակարարման հարցում խնդիրներ են ծագել: Այս մասին ասել է «Էլիտ Գրուպ» շինարարական ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Մկոյանը:


Մուտքը Մաքսային միություն չի բարդացնի հայկական թեթեւ արդյունաբերական արտադրանքի իրացումը ոչ Ռուսաստանում, ոչ Եվրոպայում: Նման կարծիք հայտնել է «Տոսպ» (Երեւան) ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Սուրեն Բեկիրսկին: Նա նշել է, որ պատրաստի արտադրանքը կարող է թանկել 10-15 տոկոսով, սակայն, միայն Հայաստանում:


Հայաստանի ոսկերիչների համար ազատ տնտեսական գոտին չպետք է վերածվի «կադրային սինթեզի»: Այդ մասին հայտնել է Հայաստանի ոսկերիչների միության նախագահ Էմիլ Գրիգորյանը՝ մեկնաբանելով Հայաստանի կառավարության որոշումը ոսկերչության բնագավառի համար Ազատ տմտեսական գոտի ստեղծելու վերաբերայալ: