Լուրեր


Հունիսի 10–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, Երևանի «ՏՈՍՊ» ընկերության գլխավոր տնօրեն Սուրեն Բեկիրսկու ծննդյան օրն է։


Հունիսի 3–ին մայրաքաղաքի «Կոնգրես» հյուրանոցում կայացավ Հայ–չիլիական գործարար հանդիպում, որը կազմակերպել էին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Հայաստանի Հանրապետությունում Չիլիի Հանրապետության դեսպանությունը։


ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Զարգացման հայկական գործակալության հետ համատեղ հունիսի 2-ին կազմանակերպել էին Հայ–եգիպտական բիզնես ֆորում, որին մասնակցեցին Եգիպտոսի Արաբական Հանրապետության տարբեր ոլորտները ներկայացնող ընկերությունների ղեկավարներ, գործարարներ։

Հայաստանի կոշիկ արտադրողների միության նախագահ. Մեր կոշկագործների աշխատանքները Ֆրանսիա են արտահանվում

Հայկական կոշկագործական ընկերություններն իրենց արտադրանքը Ֆրանսիա են արտահանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի կոշիկ արտադրողների միության նախագահ Կարապետ Մովսիսյանը:


Հայ–ամերիկյան տնտեսական կապերրի զարգացմանը առավել զորակցելու ակնկալությամբ մայիսի 20–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում էր Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխդեսպան Վուդվորդ Քլարկ Փրայսը։ Պարոն փոխդեսպանը նշեց, որ ԱՄՆ–ի դեսպանության համար կարևոր է Հայաստանի տնտեսական զարգացումը, և իրենք պատրաստ են զորակցելու այդ խնդրին։


2014թ. առաջին եռամսյակի ընթացքում «Արմենալ» փայլաթիթեղագլանման գործարանը 7175 տոննա արտադրանք է թողարկել' 4,6 տոկոսով գերազանցելով 2013թ.-ի ցուցանիշը: Այս մասին ընկերության մամուլի ծառայությունից են հայտնել:


Հայաստանում բիզնեսով զբաղվելը լրիվ շահութաբեր է: Այս մասին մայիսի 15-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ մեկնաբանելով նոխօր օրը երկրի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ խոշոր գործարարների հանդիպումը:


Կարծում եմ, մեր գործարարները ոչ պակաս հայրենասեր են: Այս մասին մայիսի 15-ին լրագրողների հետ զրույցում նշել է Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ մեկնաբանելով երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը կավառարության անդամների հետ, որտեղ վարչապետը հայտարարել էր հուլիսի 1-ից բիզնեսի համար ազնիվ խաղի անհրաժեշտության մասին:


ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի հարցազրույցը «ՌԵԳՆՈՒՄ» լրատվամիջոցին Հայաստանը Մաքսային Միությանը անդամակցելու վերաբերյալ կարդալ կայքի ռուսերեն բաժնում հետևյալ հղումով՝


Ապրիլի 28–ին կայացավ ՀԱԳՄ նախագահության ընդլայնված նիստ, որի ժամանակ քննարկվեցին ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխությունները։


Երևանում ոսկերչական ազատ տնտեսական գոտում (ԱՏԳ) սկսել են ընդգրկվել առաջին ընկերությունները: Ազատ գոտու կազմակերպիչ «AJA ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի հետ պայմանագրերը ստորագրվել են ապրիլի 28-ին Երեւանում:


Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Այլընտրանքային հարկային ստուգումների» մասին օրինագծին, որը Գործադիրի ապրիլի 23-ի նիստում ներկայացրել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը:


Ապրիլի 19–ին ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարների և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների մասնակցությամբ:


«Գրանդ Հոլդինգ» ընկերության հիմնադիր-նախագահ Հրանտ Վարդանյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 22-ին' ժամը 18:00-20:00-ը, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ վերջին հրաժեշտը՝ ապրիլի 23-ին' ժամը 12:00-14:00-ը, Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:


Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 19-ին աշխատանքային այցով մեկնել է Լոռու և Տավուշի մարզեր: Լոռու մարզում Հանրապետության Նախագահն այցելել է Թեղուտի հանքավայր՝ շրջել պղինձ-մոլիբդենային այդ հանքավայրի տարածքում, ծանոթացել Թեղուտի լեռնահանքային համալիրի տնտեսությանը, որից հետո այցելել է հանքահարստացուցիչ ֆաբրիկա, ծանոթացել իրականացված ներդրումներին և ֆաբրիկայի արտադրական հզորություններին: