Լուրեր


ՀՀ գործարարների և արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը քիչ առաջ հանդիպեց կառավարութան շենքի դիմաց ցույց անող առևտրականների հետ։ Ցուցարարները նրան ներկայացրեցին իրենց բողոքները շեշտելով, որ նախընտրում են 3,5 տոկոս հարկի տակ լինել, քան՝ 1 տոկոս։


Հարցազրույց Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ - Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցների առաջին փուլի մասին հայտարարությունից հետո Դուք տեսակետ էիք հայտնել, որ դա Հայաստանի վրա առանձնապես ազդեցություն չի ունենա: Այժմ պատժամիջոցների երկրորդ փուլի հետ կապված ի՞նչ կարծիքի եք:

Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում դրական կարծիքներ հնչեցրեց ս.թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների մասին: Նա հայտարարեց, որ օրենքի շուրջ քննարկումները երկար ժամանակ են ընթացել, դրանց մասնակցել են բոլոր շահագրգիռ կողմերը:


Հոկտեմբերի 1–ին կայացավ ՀԱԳՄ նախագահության հերթական նիստը։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ ՀԱԳՄ անդամների հանդիպման ընթացքում քննարկվելիք հարցերի համակարգումը և կարևորությունը։


Հոկտեմբերի 1–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն այցելեց միջազգային «Կորպորատիվ կառավարման կենտրոն» կազմակերպության ղեկավար Քրիս Պիրսը։ Նա նշեց, որ իրենք ցանկանում են աջակցել Հայաստանում տնօրենների ինստիտուտի ձևավորմանը. նպատակը ոչ թե մրցակցությունն է, այլ համագործակցությունը։


Հեռահաղորդակցության մեր հրաշք ժամանակներում ինտերնետով աշխարհը շատ է փոքրացել ու աչքիդ առջև է։ Այդ հարափոփոխ հոսքի մեջ հարկավոր է ժամանակին համընթաց քայլել, անընդհատ նորացվել, ծավալվել։


Սեպտեմբերի 19–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն այցելեց Արժույթի միջազգային հիմնադրամի աշխատանքային խումբը՝ Հիմնադրամի Արևելյան և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Մարկ Հորտոնի գլխավորությամբ։


Սեպտեմբերի 18–ին ՀՀ արդյունաբերողների և գործարարների միությունում կայացավ Միություն–Սոցապ նախարարություն–գործատու եռակողմ ձևաչափով քննարկում ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ։


Սեպտեմբերի 5–ին Երևանի «Էքսպո կենտրոն»–ում բացվեց «Արմենիա էքսպո 2014» տարածաշրջանային ունիվերսալ 14–րդ միջազգային ցուցահանդեսը, որն իր մասնակցությամբ պատվեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Ցուցահանդեսի կազմակերպիչներից է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը։


ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի հետ «Голос Армении» թերթի թղթակցի МИНЭКОНОМИКИ ГОВОРИТ "САБОТАЖ"? վերնագրով հարցազրույցը կարող եք ընթերցել կայքի ռուսական բաժնում


ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի «Աննախադեպ հարկային փաթեթ» հոդվածը, որը տպագրվել է «Գոլոս Արմենիի» թերթում, կարող եք ընթերցել կայքի ռուսական բաժնում։


Օգոստոսի 7–ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճի մեծ սրահում հանդիսավորությամբ նշվեց Շինարարի օրը, որը իր մասնակցությամբ պատվեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: - Պարոն Ղազարյան, Ամերիկայի և Եվրոպական երկրների կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն ինչ բացասական ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի վրա:


ԱՄՆ պատժամիջոցները չպետք է արտացոլվեն ռուսական ընկերությունների դուստր հանդիսացող հայկական բանկերին: Այդ մասին հուլիսի 31-ին լրագրողներին հայտարարեց Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:


ԱՄՆ դեսպանատնից հայ գործարարներին ուղղված նախազգուշացումները պետք է նկատի ունենալ՝ ոչ ավելին: Այդ մասին հուլիսի 31-ին լրագրողներին հայտարարեց Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ մեկնաբանելով երեկ Հայաստանի կառավարությանը եւ ձեռնարկություններին ուղարկված ԱՄՆ դեսպանատան նամակը: