Լուրեր


Դեկտեմբերի 1–ին կայացավ ՀԱԳՄ նախագահության հերթական նիստը։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ներկայացրեց դեկտեմբերի 5–ին կայանալիք Միության 7–րդ համագումարի կազմակերպման և անցկացման, կազմակերպության ռազմավարությանը վերաբերող խնդիրները։


Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում կազմակերպած ԵՏՄ անդամակցության վերաբերյալ հանդիպման մասին «ГОЛОС АРМЕНИИ» թերթի հոդվածը կարող եք ընթերցել հետևյալ հղումով՝

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի նոյեմբերի 26-ի հարցազրույցը 1in.am լրատվամիջոցին


Հարգելի պարոն Ղազարյան, Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» հանրային լսումների շրջանակներում գործարարների և բանկերի ներկայացուցիչների հետ սույն թվականի նոյեմբերի 18-ին «Այբ» դպրոցում տեղի ունեցած հանդիպմանը Ձեր մասնակցության, ինչպես նաև այդ միջոցառման կազմակերպման գործում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ցուցաբերած աջակցության համար:


Եվրասիական տնտեսական միության տարածք հունվարի 1-ից հետո արտահանում իրականացնելու համար հայ տնտեսավարողները պետք է համապատասխանեցնեն իրենց արտադրանքը ԵՏՄ տեխնկական կանոնակարգերին:


Նոյեմբերի 26–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության մեծ դահլիճում կայացավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համատեղ կլոր–սեղան քննարկումը։ Թեման՝ «Եվրասիական տնտեսական միության երկրներ–Հայաստան՝ արտահանման պրոբլեմները»։


Հայոց բիզնեսի բարոյականության արժանապատիվ չափանիշը դարեր շարունակ եղել է հատկապես կրթության և հոգևոր արժեքների նկատմամբ հոգածությունը և բարերարությունը, ինչը այսօր պատկերավոր կոչում ենք Մանթաշովականություն։


Նոյեմբերի 12–ին Երևանի Սլավոնական համալսարանի կոնֆերանսների կապույտ սրահում կայացավ «Հայաստանի ապահովագրական շուկա, առաջադեմ զարգացման ռազմավարություն» թեմայով կոնֆերանս, որը կազմակերպել էին ՀՀ Կենտրոնական Բանկը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, Սլավոնական համալսարանը՝ մասնակցությամբ «Փռայմ ինշուրանս բրոքերս» ընկերության։


Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հերթական 7–րդ հաշվետու–ընտրական համագումարը կայանալու է 2014 թվականի դեկտեմբերի 5–ին ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում։ Սկիզբը ժամը 11.00–ին։

ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի հարցազրույցը Նվեր Մնացականյանի հետ հոկտեմբերի 31–ին Հանրային հեռուստատեսությունով:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հարցազրույցը «SLAQ.AM» էլեկտրոնային լրատվամիջոցին


Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հոկտեմբերի 16–ին մասնակցեց Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ամենամյա հայաստանյան օլիմպիադայի հաղթողներին Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի կրթական պարգեւների հանձնման արարողությանը Արամ Խաչատրյանի տուն–թանգարանի սրահում։


Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միության (ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանը Սինոփսիս ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն Չի-Ֆուն Չանին հանձնեց ՀԱԳՄ Ոսկե մեդալն ու պատվոգիրը:


Հոկտեմբերի 8–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և փոխնախագահ Քրիստ Փիլոսյանը ընդունեցին Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ փոխդեսպան Նիկոլա Ֆալին և դեսպանության Եվրոպական համագործակցության հարցերով կցորդ Տիֆեն Ռամպիյոնին։ Հետաքրքրությունների շրջանակը մեծ էր՝ սկսած Միության հիմնական նպատակներից, վերջացրած Եվրամիություն,Եվրասիական Մաքսային Միություն – Հայաստան հարաբերություններով։


ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ՀԱՐԿԵՐ / ՀՆԱ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԸՍՏ ՈՐՈՇ ԵՐԿՐՆԵՐԻ (2013թ)