Լուրեր

Prev 1 2 3 4 5 6 7 8 9 Next
15 փետրվարի 2013   (0)

Փետրվարի 13–ին լույս տեսավ «Հայաստան» նոր ամսագրի առաջին համարը։ Վերլուծական–տեղեկատվական նոր հանդեսն իր էջերում ներկայացնելու է Հայաստանի տնտեսական իրավիճակը, զարգացման միտումները, հայրենական արտադրանքը և հայ գործարարի խնդիրներն ու անելիքները, պետություն և մասնավոր սեկտոր հարաբերությունն ու երկխոսությունը, այն ամենը, ինչը առնչվում է Հայաստանի տնտեսական հզորացմանը։

14 փետրվարի 2013   (0)

Փետրվարի 13–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում էր ՌԴ Սվերդլովսկի մարզի պատվիրակությունը, որը Հայաստանում էր Եվրասիական միության ձևավորման գործում քաղաքացիական հասարակության դերի վերաբերյալ հանդիպումների կապակցությամբ։

13 փետրվարի 2013   (0)

Հայաստանում պետք է ստեղծվի արտահանման ֆինանսավորման ապահովագրական ընկերություն: Այդ նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում պետք է ստեղծվի աշխատանքային խումբ՝ բաղկացած 15 հոգուց: Խմբի անդամները ստանալու են բավական բարձր աշխատավարձ՝ ամսական 500 հազ. դրամ եւ իրականացնելու են ապահովագրական ընկերության ստեղծման նախապատրաստման ողջ աշխատանքները, սկսած հիմնադիր փաստաթղթերի կազմումից, վերջացած օրենսդրական առաջարկությունները:

12 փետրվարի 2013   (0)

«Սեյսմակայում բարձերի» արտադրությամբ Հայաստանն աշխարհում առաջատար եռյակում է: Այդ մասին ասաց «Ռետինե նորույթ» ՍՊԸ տնօրեն Գագիկ Իգնատոսյանը: «Սեյսմակայուն բարձերը» հատուկ մշակված ռետինից պատրաստված հարմարանքներ են, որոնք դրվում են շենքերի հիմքում՝ սեյսմակայունությունն ավելացնելու համար:

05 փետրվարի 2013   (0)

Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնումը ձեռնտու է բոլոր կողմերին, բայց դրա համար ժամանակ է պահանջվում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին փետրվարի 5-ին կայացած մամուլի ասուլիսում:

05 փետրվարի 2013   (0)

«ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը շարունակում է փոքր եւ միջին ձեռնարկությունների արտոնյալ վարկավորումը: Այդ մասին այսօր՝ փետրվարի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՈՒՎԿ գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը:

05 փետրվարի 2013   (0)

Մեկշաբաթյա նվազումից հետո ամերիկյան դոլարի փոխարժեքը հայաստանյան ֆինանսական շուկայում վերջապես կայունացավ 405-406 դրամի միջակայքում:

04 փետրվարի 2013   (0)

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Երեւանի գարեջուր» ընկերություն: Կառավարության ղեկավարը եւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ընկերության ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել են արտադրամասերով՝ ծանոթացել գարեջրի եւ հյութերի արտադրական գործընթացներին:

02 փետրվարի 2013   (0)

Հայաստանի միջազգային պահուստները 2012 թ. դեկտեմբերին կազմել են մոտ 1.8 մլրդ դոլար: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակման մեջ («Միջազգային պահուստների եւ արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակ»):

31 հունվարի 2013   (0)

Հայաստանում երեք տարի առաջ օրենք ընդունվեց, ըստ որի՝ խոշոր ընկերությունները պարտավոր են արտաքին աուդիտ իրականացնել եւ հրապարակային հաշվետվությոն տալ ֆինանսական իրավիճակի վերաբերյալ:

31 հունվարի 2013   (0)

Փետրվարի 12-ից Կորպորատիվ Կառավարման Բարձրագույն Դպրոցը մեկնարկում է “ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵՆԵՋԵՐ” մասնագիտական վերապատրաստման ծրագրի “Մենեջմենթ” մոդուլը: Ձեզ ենք ներկայացնում “Մենեջմենթ” մոդուլի ժամանակացույցը'

31 հունվարի 2013   (0)

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 31.6 մլրդ դրամ վճարած հարկերի ծավալով հանդիսանում է 2012 թ. Հայաստանի խոշորագույն հարկատուն: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն:

30 հունվարի 2013   (0)

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հրավերով հունվարի 30–ին Միությունում էր իտալացի գործարարների պատվիրակությունը, որի կազմում էին «Ֆեդերլացիոյի» (Լացիոյի փոքր և միջին ձեռնարկությունների ասոցիացիա) փոխնախագահ, Լացիոյի փոքր և միջին շինարարական ձեռնարկությունների նախագահ Անտոնիո Դ' Օնոֆրիոն, Ռիետրի առևտրի պալատի նախագահ, Լացիոյի Պալատների միության փոխնախագահ,«Կոլդիրետտի»–ի ֆերմերների տարածաշրջանային ֆեդերացիայի նախկին նախագահ դոկտոր Վինչենցո Ռեյնինին և բազմաթիվ ֆիրմաների նախագահներ ու տնօրեններ։

30 հունվարի 2013   (0)

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում ներ է դրվել ջրի փակ շրջանառության գործարկման համակարգ: Այդ մասին նշված է կոմբինատի սեփականատեր «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության մամլո հաղորդագրությունում:

30 հունվարի 2013   (0)

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 28.01.13թ.-03.02.13թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները՝ արտահայտված ՀՀ դրամով՝

Prev 1 2 3 4 5 6 7 8 9 Next

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center