Լուրեր


«LOGOS» ընկերության և ՀԱԳՄ համատեղ ուժերով մարտի 22–24–ը «Երևան էքսպո» ցուցասրահում կազմակերպած «EXPO BEAUTY 2013» միջազգային 9–րդ մասնագիտացված ցուցահանդեսին մասնակցեցին Ֆրանսիական համալսարանի մի խումբ ուսանողներ, որոնց համար այս միջոցառումը ուսանելի շատ բան տվեց։


Մարտի 14–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության դահլիճում կայացավ ԵՐԵՎԱՆ – ՎԱՆ – ԵՐԵՎԱՆ չվերթի շնորհանդեսը։ Մասնակցում էին երեք տասնյակից ավելի տուրիստական ընկերությունների ղեկավարներ, հայաստանյան և միջազգային կազմակերպությունների պատասխանատուներ ու ներկայացուցիչներ։


Տարիների երկարատև նախապատրաստական աշխատանքից հետո ապրիլի 3–ին վերջապես սկսելու է գործել ԵՐԵՎԱՆ-ՎԱՆ-ԵՐԵՎԱՆ չվերթը, որը մանրամասն ներկայացվելու է մարտի 14–ին ժամը 15.00–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության դահլիճում կայանալիք շնորհանդեսին և մամուլի ասուլիսին («Շիլաչի» հյուրանոցի առաջին հարկում)։


Համաշխարհաին տնտեսական ֆորումը երեկ հրապարակել է զբոսաշրջության մրցունակության զեկույցը, որտեղ Հայաստանը 140 երկրների մեջ զբաղեցրել է 79-րդ տեղը: Այդ մասին այսօր՝ մարտի 7-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:


Մարտի 3–ին հայոց բիզնեսի նահապետ, մեծ բարերար, նավթարդյունաբերության համաշխարհային արքաներից Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն է։ Մայրաքաղաքի Աբովյան–Սայաթ-Նովա փողոցների հատույթում, ուր 2012–ին տեղադրվեց մեծ հայի արձանը, մարտի 3–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը կազմակերպել էր հուշ–պսակադրություն և մեծարման հանդիսություն, ինչը դառնալու է ավանդական։


Փետրվարի 28–ին կայացավ ՀԱԳՄ նախագահության հերթական նիստը, որի սկզբում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժ. Մոնտուան վավերացրին պայմանագիր նույն հաստատության հիմնադրամի և Միության հետ համագործակցության վերաբերյալ։


«Երեւանի ոսկերչական գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը պետք է նվազեցվի: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ կառավարության փետրվարի 28-ի նիստի օրակարգ է մտցրել որոշման նախագիծ՝ որով առաջարկվում է ըբկերության կանոնադրական կապիտալը համապատասխանեցնել զուտ ակտիվների չափին:


Փետրվարի 25-ին ժամը 15:00-ին Սինոփսիս Արմենիայի գիտա-արտադրական կենտրոնում տեղի ունեցավ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևի «Հաղթողների ակումբի» անդամների և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ, Պոլիտեխնիկ) միկրոէլեկտրոնային սխեմաների ոլորտի ուսանողների հանդիպումը ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ:


ԱՄՆ-ի Լոս Անջելոս քաղաքում, փետրվարի 22-24-ին, տեղի ունեցած հեղինակավոր Լոս Անջելոսի Զբոսաշրջային ցուցահանդեսի «Լավագույն Նոր Տաղավարը» մրցանակի հաղթող է ճանաչվել Հայաստանի եւ Արցախի միասնական տաղավարը: Մրցանակը հանձնվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին:


Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում այս շաբաթ կսկսի սոցիալական բնակարանաշինության նոր ծրագիր: Այդ մասին այսօր՝ փետրվարի 26-ին հայտարարեց Ազգային սոցիալական բնակարանային հիմնադրամի (ԱՍԲԱ) տնօրեն Արա Նազինյանը:


Մարտի 3–ին հայոց բիզնեսի նահապետ, մեծ բարերար, նավթարդյունաբերության համաշխարհային արքաներից Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն է։ Մայրաքաղաքի Աբովյան–Սայաթ-Նովա փողոցների հատույթում, ուր 2012–ին տեղադրվեց մեծ հայի արձանը, մարտի 3–ին ժամը 12–ին կկայանա Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կազմակերպած հուշ–պսակադրությունը և մեծարման հանդիսությունը, ինչը դառնալու է ավանդական։


2013 թ. հունվարին Հայաստանից արտահանումը կազմել է 112.4 մլն դոլար, տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Նախորդ տարվա հունվարի համեմատ արտահանումն աճել է 54.6%-ով, ինչը ռեկորդային աճ է վերջին 5 տարում: Բացի այդ՝ արտահանման նման բարձր տեմպն ապահովում է ներմուծման նկատմամբ իրական առաջանցիկ աճ, ինչի շնորհիվ արտաքին առեւտրի բացասական մնացորդը զգալի կրճատվել է


Ժամանակավոր անաշխատունակության նպաստները 2013 թ. հունվարի 1-ից կվճարվեն բյուջե վճարման ենթակա եկամտային հարկից՝ գործատուների կողմից: Նշենք, որ նախկինում դրանք վճարվում էին պետական բյուջեից:


«Արմենալ» գործարանի գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Սինելնիկովը պատմեց արդիականացման հեռանկարների, 2013թ. ծրագրերի, ԱՄՆ եւ ԵՄ ֆոլգայի շուկաների կոնյունկտուրայի մասին:


Փետրվարի 15–ին «ՌՈՍՍԱՏՐՈՒԴՆԻՉԵՍՏՎՈ»–ի Հայաստանյան ներկայացուցչությունում Ռուս–հայկական ինովացիոն համագործակցության կենտրոնի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և «ՄԻԿԱ ՊՐՈԳՐԵՍՍՏԵՂ» ԲԲԸ ինժեներական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց «ՄԻԿԱ ՊՐՈԳՐԵՍՍՏԵՂ» հայկական ինժեներական կենտրոնի շնորհանդեսը։