Լուրեր

Prev 1 2 3 4 5 6 7 8 9 Next
02 օգոստոսի 2013   (0)

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում օգոստոսի 1–ին խնդրին առնչվող կազմակերպությունների պատասխանատուների մասնակցությամբ քննարկվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակված «Տրանսֆերային գնագոյացման մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել են Ֆինանսների նախարարության վարչության պետի տեղակալը և Միջազգային ֆինանսական կորպորացիայի հարկերի գծով փորձագետը։

31 հուլիսի 2013   (0)

Հուլիսի 12–14–ը Բուդվա քաղաքում կայացավ «Մոնտենեգրո–Հայաստան» բիզնես ֆորումը, որ կազմակերպել էին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Մոնտենեգրոի գործատուների միությունը։

29 հուլիսի 2013   (0)

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հատկապես վերջին տարիներին նպատակամիտված քայլեր է կատարում մասնավորապես թեթև արդյունաբերության ոլորտը անորոշ ու երկար որոնումային թմբիրից դուրս բերելու և հայրենական արտադրողներին զորակցելու ուղղությամբ։

12 հուլիսի 2013   (0)

ՀԱԳՄ նախագահության անդամները հուլիսի 11–ին արտագնա նիստի էին Շիրակի մարզում։ Գյումրիում կազմակերպած հանդիպման ժամանակ մարզի գործարարները անկեղծ ու բաց քննարկում ծավալեցին հյուրերի հետ՝ ակնկալելով նաև նրանց աջակցությունը Շիրակում բիզնեսը ակտիվացնելու, երևանյան ընկերությունների հետ համատեղ ծրագրեր իրականացնելու։

04 հուլիսի 2013   (0)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Լեհաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հունիսի 25–ին Վարշավայում կայացավ «Լեհաստան–Հայաստան» բիզնես ֆորում, որին մասնակցել են հայաստանյան 22 ընկերություն։

29 հունիսի 2013   (0) |

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 28-ին ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամներին: Հանդիպմանը քննարկվել են վերջիններիս բարձրացրած գործնական հարցերն ու խնդիրները:

22 հունիսի 2013   (0)

Հայաստան ներկրվող գազի, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի գինը նորից զգալի թանկացավ: Բնականաբար, կբարձրանան նաեւ (արդեն բարձրանում են) մի շարք ապրանքների եւ ծառայությունների գները. մի խոսքով, ինչպես ասում են, «կյանքը նորից թանկանում է»:

21 հունիսի 2013   (0)

Գազի թանկացման գործոնը էներգախնայողությունը դարձրեց առավել օրախնդիր՝ սպառողական առանց այն էլ կիսադատարկ զամբյուղին հնարավորինս խնայողական վերաբերվելու համար։ Խնդրի առնչությամբ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը անմիջապես դիմեց Կառավարությանը համապատասխան քայլեր մշակելու սպասվող դժվարությունները մեղմելու համար։

13 հունիսի 2013   (0)

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միոությունը Պետական Եկամուտների Կոմիտեի հետ պարբերաբար շարունակում է նոր օրենքների նախագծերի քննարկումները գործարարների ակտիվ մասնակցությամբ։

31 մայիսի 2013   (0)

Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միությունը հանդես է եկել Կառավարության հետ գազի գնի շուրջ քննարկման առաջարկով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

31 մայիսի 2013   (0)

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը հայտարարությամբ դիմել է Հայաստանի Կառավարությանը՝ նշելով, որ Հայաստանում էներգակիրների գների էական բարձրացումը անխուսափելիորեն կդառնա ճգնաժամային իրավիճակի ստեղծման պատճառ:

31 մայիսի 2013   (0)

Տնտեսական զարգացման բնագավառում առանց այդ էլ բազում խնդիրներ ունեցող Հայաստանի համար էներգակիրների գների էական բարձրացումը անխուսափելիորեն կդառնա ճգնաժամային իրավիճակի ստեղծման պատճառ'կապված թողարկվող ապրանքների և ծառայությունների ինքնարժեքի (գների) կանխատեսելի բարձրացման հետ:

30 մայիսի 2013   (0)

Մայիսի 24–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն այցելեց իտալացի գործարարների մի պատվիրակություն, որին մասնավորապես հետաքրքրում էր Հայաստանի արտաքին տնտեսական կապերը, արտադրանքի մրցունակությունը և արտահանման պոտենցիալը։

27 մայիսի 2013   (0)

Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում բնության տարերային աղետի հետևանքով շատ ընտանիքներ միանգամից հայտնվեցին ծանր կացության մեջ։ Ճիշտ է, հանրապետության Կառավարությունը կարկտից տուժած ընտանիքներին նախատեսում է օժանդակության բազմակողմ ծրագիր, սակայն հնարավոր չէ դրանով խնդիրը ամբողջությամբ լուծել։

24 մայիսի 2013   (0)

Մայիսի 22–ին կայացավ ՀԱԳՄ նախագահության հերթական նիստը, որի օրակարգի առաջին հարցի՝ ՀՀ տնտեսության վրա գազի սակագնի թանկացման հնարավոր ազդեցության վերաբերյալ գործարար հանրության անհանգստությունը ներկայացրեց Միության նախագահ Արսեն Ղազարյանը։

Prev 1 2 3 4 5 6 7 8 9 Next

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center