Լուրեր


Այս տարի գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման և արտահանման ծավալներն աճել են 6%-ով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:


Հոկտեմբերի 10–ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայացել է Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի հաշվետու 10–րդ ասամբլեան, որի աշխատանքներին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից մասնակցել է ՀԱԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը։


Հոկտեմբերի 8–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, նախագահի տեղակալներ Քրիստ Փիլոսյանը, Հայկազ Բախշեցյանը և գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը գործնական հանդիպում ունեցան Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լոանիս Տագիսի և Լեոնիդաս Պապակոնսթանթինիդիսի հետ։


Հարցազրույց «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանի հետ: Պարոն Գոլդման, վերջին շրջանում էլեկտրոնային նախագծման հայաստանյան շուկայում ակտիվացած ընկերությունները սկսել են ձեզանից կադրեր փախցնել: Նկատի ունեմ memoir systems-ին, Mentor graphics-ին, Sonics-ին, Instigate-ին: Դա ձեզ մոտ խնդիրներ չի՞ առաջացնում:


Հոկտեմբերի 3–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և Հայաստանում ֆրանսիական բարձրագույն ինժեներական նորաբաց ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ Միշել Կևորկյանը համագործակցության հուշագիր են ստորագրել, ինչին երկու կողմից մասնակցել են նաև կրթական և գործարար ոլորտների պատասխանատուներ։


Հայաստանի գործարարների մի խումբ՝ Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 25-ին մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Ռոսւաստանի արդյունաբերողների միության նախաձեռնությամբ սեպտեմբերի 26-27-ին անցկացվելիք «Մաքսային միության արդյունաբերության քաղաքականության սկզբունքների համաձայնեցում» թեմայով կլոր սեղանին:


Սեպտեմբերի 20–ին ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը ընդունեց եգիպտացի և քուվեյթցի մի խումբ լրագրողների, ովքեր հերթական անգամ Հայաստանում են մեր երկրին, տնտեսությանը, գործարար միջավայրին և հայ–արաբական բիզնես կապերին առավել մոտիկից ճանաչելու ակնկալությամբ։


Սեպտեմբերի 19-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում տեղի ունեցավ հայ-ռուսական գործարար հանդիպում՝ նվիրված Մոսկվայի և Երևանի տնտեսական համագործակցության զարգացմանը։ Միջոցառումը անցկացվեց «ԲԻԶՆԵՍ-ՄԱՐԱԹՈՆ 2013. Մոսկովյան փոքր և միջին ձեռնարկությունների գործարար առաքելութունը Երևանում» ծրագրի շրջանակներում:


Ես մի քիչ չեմ հասկանում, որ հանրությունը նման գնահատականներով է մոտենում ՀՀ նախագահի հայտարարությանը և այս գործընթացի սկզբին: Որոշ աշխատանքներից հետո միայն պատրաստ կլինենք անդամակցելու Մաքսային միությանը և աջակցելու Եվրասիական միության տնտեսական դաշտի ձևավորմանը:


Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Հայաստանում Արգենտինայի դեսպանատան նախաձեռնությամբ «ARMENIA EXPO-2013» ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվեց արգենտինյան գինիների շնորհանդես–համտես։


Սեպտեմբերի 9–ին կայացավ ՀԱԳՄ խորհրդի նիստ, որի օրակարգային առաջին հարցը ներկայացրեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։ Դրական կարծիք չստացած' պարտադիր ֆինանսական աուդիտ անցած ՀԱԳՄ անդամ կազմակերպությունների հետագա խնդիրների մասին թեմայի վերաբերյալ ծավալված ակտիվ քննարկման ընթացքում գործարարների մտահոգություններին ու հարցադրումներին պատասխանեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Լիաննա Հունանյանը։


Հայաստանում 5 ընկերություններ զբաղվում են ժամացույցի արտադրությամբ, դրանցում զբաղված է 113 մարդ: Այդ մասին նշված է ժամագործության զարգացման ծրագրում, որը 2013 թ. հուլիսի վերջերին հաստատվել է ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի կողմից:


Օգոստոսի 16-ին եւ 17-ին Վան քաղաքում շարունակվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնությամբ իրականացված հայ-թուրքական գործարար համաժողովի աշխատանքները:


Վանում, օգոստոսի 15-ին մեկնարկած Հայ-թուրք երիտասարդ գործարարների համաժողովի ժամանակ կողմերը քննարկել են համագործակցության եզրեր գտնելու տարբերակները եւ օրվա վերջում փոխըմբռման հուշագիր ստորագրել:


ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության (ՀՀ ԷԲՊՆ) և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության միջև համագործակցության (ՀԱԳՄ)