Լուրեր


Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը դեկտեմբերի 3-ին, մասնակցել են Հայաստանի եւ Ռուսաստանի տարածաշրջանների ցուցահանդեսի բացման արարողությանը:


25.11.13 - «Ուրվագիծ» հաղորդման հյուրն է Արսեն Ղազարյանը


Մաքսայի միության հովանավորչությունը կօգնի վերականգնել Հայաստանի արդյունաբերությունը: Նման կարծիք հայտնել է Գլոբալացման ու սոցիալական շարժումների ռուսական ինստիտուտի տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վասիլի Կոլտաշովը:


Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի կարծիքով, հայ գործարարները պետք է ողջունեն վեցյակի երկրների և Իրանի միջև Ժնևում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները:


Նոյեմբերի 21–ին կայացավ Երևանի «ԱԼՅԱՆՍ» ազատ տնտեսական գոտու շնորհանդեսը, որին մասնակցում էին պետական պաշտոնատար այրեր, արտերկրի դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ, գործարարներ։


Նյութի ռուսերեն տարբերակը կարող եք կարդալ հետևյալ հղումով՝


Թուրքիայի հարավ-արեւելյան Դիարբեքիր քաղաքում նոյեմբերի 14-ից 17-ը անցկացված խոշորագույն ցուցահանդեսում Հայաստանը ներկայացնող տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել ցուցահանդեսի մյուս մասնակիցների, այցելուների եւ թուրքական իշխանությունների շրջանում։


Մաքսային միություն մտնելուց հետո Հայաստանի ալմաստահատման արդյունաբերությունը կարող է շահել անմշակ ալմաստների արտահանման մաքսատուրքի վերացումից: Նման կարծիք է հայտնել ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:


ՎԶԵԲ Գործարարության աջակցման գրասենյակի փորձագետների և ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային գրասենյակի ներկայացուցիչների հետ համատեղ 2013թ-ի հունիս - հուլիս ամիսների ընթացքում տեղի ունեցան ՀՀ մարզային հանդիպումներ ՓՄՁ ֆոկուս խմբերի հետ:


2013 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը, որն աշխարհում այլումինի խոշորագույն արտադրող ՌՈՒՍԱԼ ընկերության կազմում է, արտադրեց 20 464,7 տոննա արտադրանք, որը 4,7% ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածինը:


05 11P.S. Հյուրը Արսեն Ղազարյանն է


Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը նախապատրաստող աշխատանքային խումբը կստեղծվի նոյեմբերի 20-ից հետո Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ժամանակ:


ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը նպաստելու համար հաջորդ տարի համագործակցության մի քանի համաձայնագիր կստորագրի միջազգային կազմակերպությունների հետ:


Հայաստանում փոքր ու միջին բիզնեսը հաշվիչ դրամարկղային մեքենաներն ավելի էժան գներով է ստանալու: Համապատասխան որոշումը կայացվել է կառավարութան այսօրվա նիստի ժամանակ:


Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին հարկերից ու տուրքերից պետբյուջեի եկամուտները կազմել են 741,6 մլրդ դրամ, ինչը 18 տոկոսով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը: Ընդ որում բացարձակ աճը կազմել է 113,6 մլրդ դրամ: