Լուրեր

Օգոստոսի 16–ին կայացավ ՀԱԳՄ իրավաբանական և ֆինանսական հանձնաժողովների համատեղ նիստ։ Քննարկվեցին «Այլընտրանքային հարկային ստուգում», «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի և «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» ՀՀ կառավարության որոշման նախագծերը։


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է «Ավանիաղի կոմբինատ» ՓԲԸ՝ ծանոթանալու աղի արտադրության բարելավման եւ նորացման նպատակով ընկերության կողմիցկատարվող ներդրումային ծրագրերին։


Օգոստոսի 14–ին ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրի իրականացման գրասենյակում կայացավ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն, որին մասնակցում էին նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Քրիստ Փիլոսյանը և Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը։


«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: - Արտահանման կառուցվածքում ո՞ր բիզնեսներն են առավել ներկայացված, փոքր ու միջինը ե՞րբ պետք է իրենց տեղը գտնեն այս առումով, և վերջին շրջանում արտահանման ծավալների ավելացման տեմպերը գերազանցում են ներկրման տեմպերը, սակայն տարբերությունը շարունակում է շատ մեծ մնալ:


NEWS.am - Տրապիզոնի նավահանգիստը փաստացի օգտագործվում է դեպի Հայաստան եւ Հայաստանից բեռնափոխադրումների իրականացման համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության «Աջակցություն հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը» ծրագրի տնօրեն Արթուր Ղազարյանը' ընդգծելով, որ այդ նավահանգստի օգտագործումն իրատեսական է նաեւ հետագայում:

«Թռիչք» ավիաընկերությունը ընդլայնում է Վորոնեժը Հայաստանի մայրաքաղաքի հետ կապող իր թռիչքային ծրագիրը։ 2012թ. օգոստոսի 3–ից ավելացվելու է լրացուցիչ կանոնավոր չվերթ դեպի Երևան՝ ПO-741| 742. Այն կատարվելու է ուրբաթ օրերին (թռիչքը Վորոնեժից ժամը 22։40–ին, ժամանումը Երևան՝ տեղական ժամանակով ժամը 01։10–ին) և շաբաթ օրերին (թռիչքը Երևանից ժամը 02։10–ին, ժամանումը Վորոնեժ ՝ժամը 04։40–ին տեղական ժամանակով)։

2012թ. հուլիսի 21-ին ՀԱԳՄ–ում կայացավ Հայաստանի հաշվապահների ու աուդիտորների ասոցիացիայի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համատեղ հանդիպում, որին մասնակցում էին ՀԱԳՄ խորհրդի նախագահի տեղակալ Քրիստ Փիլոսյանը և Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, ինչպես նաև ՀՀԱԱ ներկայացուցիչներ Ահարոն Չիլինգարյանը, խորհրդի անդամներ Աննա Արամյանը և Դավիթ Հարությունյանը։


Հայաստանի «Կանանց ֆորում» ՀԿ-ի գործարար կանայք Թուրքիայի DOGÜNKAD-ի (Արեւելյան եւ հարավ-արեւելյան շրջանների գործարար կանանց ասոցիացիա) գործարար կանանց հետ Դիարբեքիրում ստորագրեցին պայմանագրեր համատեղ գործունեության վերաբերյալ:


Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրն իր աշխատասենյակում ընդունել է հայաստանցի կին գործարարներին, ովքեր թուրք գործընկերների հետ համագործակցության նպատակով ժամանել են Դիարբեքիր:


Հուլիսի 13–ին կայացավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության ընդլայնված նիստ։ Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր ՀԱԳՄ 6–րդ համագումարից հետո ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքներին, ինչը նիստի մասնակիցները դրական գնահատեցին՝ միաժամանակ նշելով նաև առաջիկա անելիքները։


Հունիսի 28–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, փոխնախագահ Քրիստ Փիլոսյանը և գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը ընդունեցին Համաշխարհային Բանկի պատվիրակությանը։


yelaket.am - «Աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի մեծ անհամաչափություն կա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, հավելելով, որ մեր ուսումնական հաստատությունները պատրաստում են կադրեր բացարձակապես հաշվի չառնելով տնտեսության պահանջարկը:


Այսօր մամուլի ասուլիսում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկուհի Գևորգյանը, ԵՊԼՀ կարիերայի կենտրոնի համակարգող Անի Հովսեփյանը խոսեցին Աշխատաշուկայում առաջարկի ու պահանջարկի անհամապատասխանության մասին:


ԱՐՄԵՆՊՐԵՍ - Հայաստանյան աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի միջև մեծ անհամաչափություն է նկատվում: Հունիսի 28-ին հրավիրված ասուլիսում այս խնդրի վերաբերյալ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը նշեց, որ ուսումնական հաստատությունները պատրաստում են կադրեր' բացարձակապես հաշվի չառնելով տնտեսության պահանջարկը: Սա, սակայն, միայն բուհերի կամ բիզնեսի խնդիր չէ:


Խոհարարություն, սպասարկման և ՏՏ ոլորտ. սրանք են Հայաստանում այսօր ամենշատ պահանջարկ ունեցող մասնագիտությունները: Այս եզրակացությանն է հանգել «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկուհի Գևորգյանը' համադրելով տարբեր հետազոտությունների արդյունքներն ու իրենց փորձը: