Լուրեր


2011-ին Հայաստան են ներմուծվել 243 մլն դոլարի թուրքական ապրանքներ: Այս մասին երեկ հայ-թուրքական առեւտրատնտեսական հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանը:


Ինչպես նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, չնայած Հայաստանի նկատմամբ թուրքական իշխանությունների ակնհայտ թշնամական տրամադրվածությանը և Թուրքիայի մեղքով երկկողմ արձանագրությունների սառեցմանը՝ հայ- թուրքական գործարար հարաբերությունները զարգանում են:


PanARMENIAN.Net - Թուրքիա-Հայաստան առևտրաշրջանառությունը գրեթե բացարձակ միակողմանի է: Նախորդ տարվա տվյալներով այն եղել է 240 մլն ԱՄՆ դոլարի սահմաններում: Հարևան պետությունից Հայաստան է ներկրվում արդյունաբերական հումք, մեքենասարքավորումներ, շինանյութ և այլ ապրանքներ՝ բացառությամբ սննդամթերքի և դեղորայքի:


«Եթե Թուրքիայի իշխանությունները չլեգալացնեն հայ-թուրքական առևտրաշրջանառությունը, հայ գործարարները ստիպված կլինեն այլ շուկաներ փնտրել», - այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, հիշեցնելով, որ երկու երկրների միջև' դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում առևտրաշրջանառությունը կազմում է շուրջ 240 մլն ԱՄՆ դոլար:


1in.am - ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Երևանի մամուլի ակումբի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի և «Եվրասիա' համագործակցության հիմնադրամ»-ի կողմից ստեղծված համատեղ կոնսորցիումը պաշտոնապես ավարտին է հասցրել «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագիրը։


ԱՌԿԱ - Հայ-թուրքական փակ սահմանն արգելք է հանդիսանում Թուրքիայի արևելյան շրջանների զարգացման համար, կարծում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:


Նոյեմբերի 20–ին «Արմենպրես»–ի մամուլի սրահում տեղի ունեցավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի մամուլի ասուլիսը, որը վերաբերում էր «Աջակցություն Հայաստան – Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրին։


Նոյեմբերի 16–ին Երևանի «Մետրոպոլ» հյուրանոցի դահլիճում կայացավ գիտապրակտիկ կոնֆերանս «Հայաստանի ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման նշանակությունն ու հնարավորությունները» թեմայով։


ԱՌԿԱ - Քարի մշակմամբ զբաղվող հայկական ընկերությունները պետք է մտածեն իրացման նոր շուկաների մասին, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։


Tert.am - Շուտով Երևանում կբացվի Կովկասում ամենամեծ բիզնես կենտրոնը, որը նաև առաջինն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում՝ որպես «A» դասի բիզնես կենտրոն։ Խոսքը «Էլիտ Պլազա» անունը կրող 24 հազ. քմ տարածքով 18–հարկանի գեղեցիկ շինության մասին է, որը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Խորենացի և Դեղատան փողոցների միջև պարփակված հատվածում։


Նոյեմբերի 9–ին կայացավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության հերթական նիստը։ Նախագահության հյուրն էր Հայաստանում Արգենտինայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան:


ԱՐՄԵՆՊՐԵՍ - Փոթիի նավահանգստում գործադուլի պատճառով Հայաստանի համար նախատեսված մոտ 300 բեռնարկղ կա, որոնց քանակը ավելացման միտումներ ունի: Խնդրի հետ կապված իրավիճակի կարգավորում սպասվում է երկու օր հետո:

Իրանը դադարեցրել է 52 անուն ապրանքների արտահանումը. Դա բացասական հետեւանքներ կունենա Հայաստանի համար

Իրանի Իսլամական Հանրապետությունը դադարեցրել է 52 անվանում ապրանքատեսակների արտահանումը արտերկիր, որի պատճառով շուրջ երկու շաբաթ ընդհատվել է պոլիմերային հումքի (պոլիէթիլեն, պոլիպրոպիլեն, պոլիստիրոլ) ներկրումը Հայաստան, ինչը խիստ բացասաբար կանդրադառնա հատկապես սննդարդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտների վրա։


Կառավարությունը հանձնարարել է ԱԳՆ-ին զբաղվել Իրանից պոլիմերային հումքի ներկրման հարցով: «Այս պահի դրությամբ ԱԳՆ-ն բանակցում է Իրանի համապատասխան գերատեսչությունների հետ ստեղծված իրավիճակից դուրս գալու նպատակով»,-ասել են ՀՀ կառավարության մամլո ծառայությունում:


Իրանի Իսլամական Հանրապետությունը դադարեցրել է 52 անվանում ապրանքատեսակների արտահանումը արտերկիր, որի պատճառով շուրջ երկու շաբաթ ընդհատվել է պոլիմերային հումքի (պոլիէթիլեն, պոլիպրոպիլեն, պոլիստիրոլ) ներկրումը Հայաստան, ինչը խիստ բացասաբար կանդրադառնա հատկապես սննդարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտների վրա։