Լուրեր


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել է վերջ տալ օլիգարխությանը' շեշտելով, որ «գործարարությունը պետք է հետևողականորեն տարանջատվի պետական համակարգից և իշխանությունից»:

Սերժ Սարգսյան. Արտաքին շուկաների որոնումներում զգուշավորությունը կարող է աղետալի լինել բիզնեսի համար

Արտաքին շուկաների որոնումներում զգուշավորությունը կարող է աղետալի լինել բիզնեսի համար: Այդ մասին նոյեմբերի 9-ին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների միության համաժողովում:


Դեկտեմբերի 15–ին հայ գործարարների հյուրն էին «Ընկերությունների համաշխարհային խմբի» նախագահ Ջոնի Հոնը, նույն խմբի փոխնախագահ Քիթ Բենեթը և հանդիպումը նախաձեռնող Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Քերոլայն Քոքսը:


2011թ. դեկտեմբերի 20–ին Իջևան քաղաքում կայացած առաջին ֆորումը ՀԱԳՄ–ի տնտեսական ռազմավարության այն կարևոր քայլերից է, որ վերաբերում է հեռավոր սահմանամերձ բնակավայրերում նոր աշխատատեղերի ստեղծմանը և սահմանների ամրապնդման խնդրին։


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նոյեմբերի 29–30–ին Վրաստան կատարած այցի շրջանակներում ՀԱԳՄ–ն մի քանի նախաձեռնություններով հանդես եկավ։ Նախ՝ նոյեմբերի 30–ին Միության նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ Թիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում տեղադրվեց մեծ գործարար և բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի կիսանդրին։