Լուրեր

21 հուլիսի 2012   (0)

2012թ. հուլիսի 21-ին ՀԱԳՄ–ում կայացավ Հայաստանի հաշվապահների ու աուդիտորների ասոցիացիայի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համատեղ հանդիպում, որին մասնակցում էին ՀԱԳՄ խորհրդի նախագահի տեղակալ Քրիստ Փիլոսյանը և Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, ինչպես նաև ՀՀԱԱ ներկայացուցիչներ Ահարոն Չիլինգարյանը, խորհրդի անդամներ Աննա Արամյանը և Դավիթ Հարությունյանը։

16 հուլիսի 2012   (0)

Հայաստանի «Կանանց ֆորում» ՀԿ-ի գործարար կանայք Թուրքիայի DOGÜNKAD-ի (Արեւելյան եւ հարավ-արեւելյան շրջանների գործարար կանանց ասոցիացիա) գործարար կանանց հետ Դիարբեքիրում ստորագրեցին պայմանագրեր համատեղ գործունեության վերաբերյալ:

16 հուլիսի 2012   (0)

Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրն իր աշխատասենյակում ընդունել է հայաստանցի կին գործարարներին, ովքեր թուրք գործընկերների հետ համագործակցության նպատակով ժամանել են Դիարբեքիր:

13 հուլիսի 2012   (0)

Հուլիսի 13–ին կայացավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության ընդլայնված նիստ։ Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր ՀԱԳՄ 6–րդ համագումարից հետո ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքներին, ինչը նիստի մասնակիցները դրական գնահատեցին՝ միաժամանակ նշելով նաև առաջիկա անելիքները։

28 հունիսի 2012   (0)

Հունիսի 28–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, փոխնախագահ Քրիստ Փիլոսյանը և գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը ընդունեցին Համաշխարհային Բանկի պատվիրակությանը։

28 հունիսի 2012   (0)

yelaket.am - «Աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի մեծ անհամաչափություն կա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, հավելելով, որ մեր ուսումնական հաստատությունները պատրաստում են կադրեր բացարձակապես հաշվի չառնելով տնտեսության պահանջարկը:

28 հունիսի 2012   (0)

Այսօր մամուլի ասուլիսում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկուհի Գևորգյանը, ԵՊԼՀ կարիերայի կենտրոնի համակարգող Անի Հովսեփյանը խոսեցին Աշխատաշուկայում առաջարկի ու պահանջարկի անհամապատասխանության մասին:

28 հունիսի 2012   (0)

ԱՐՄԵՆՊՐԵՍ - Հայաստանյան աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի միջև մեծ անհամաչափություն է նկատվում: Հունիսի 28-ին հրավիրված ասուլիսում այս խնդրի վերաբերյալ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը նշեց, որ ուսումնական հաստատությունները պատրաստում են կադրեր' բացարձակապես հաշվի չառնելով տնտեսության պահանջարկը: Սա, սակայն, միայն բուհերի կամ բիզնեսի խնդիր չէ:

28 հունիսի 2012   (0)

Խոհարարություն, սպասարկման և ՏՏ ոլորտ. սրանք են Հայաստանում այսօր ամենշատ պահանջարկ ունեցող մասնագիտությունները: Այս եզրակացությանն է հանգել «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկուհի Գևորգյանը' համադրելով տարբեր հետազոտությունների արդյունքներն ու իրենց փորձը:

28 հունիսի 2012   (0)

“Այսօր աշխատաշուկայում կա մեծ անհամաչափություն առաջարկի ու պահանջարկի միջև: Մեր տնտեսության ռեալ սեկտորը մեծ կարիք ունի որակյալ մասնագետների”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը իր կարծիքը հայտնեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը' խոսելով Հայաստանի աշխատաշուկայում առկա առաջարկի ու պահանջարկի անհամապատասխանության մասին:

28 հունիսի 2012   (0)

Հունիսի 28–ին մայրաքաղաքի «Ելակետ» ակումբում կայացավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանի մամուլի ասուլիսը՝ Հայաստանի աշխատաշուկայի առաջարկն ու պահանջարկը թեմայով։

23 հունիսի 2012   (0) |

ԱՐՄԵՆՊՐԵՍ - Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 23-ին մասնակցել է Bridge Artsakh 2012 4-րդ տնտեսական համաժողովին:

21 հունիսի 2012   (0)

Հայ-թուրքական արձանագրություններից առաջ եւ հետո սահմանի բացման հարցի շուրջ երկու երկրների հասարակությունների միջեւ քննարկումները բազմաթիվ են: Մեկ հանդիպում են մշակույթի գործիչներ, հետո՝ գործարարներ, որոշակի պայմանավորվածություններ մշակում, բայց դրանք սովորաբար չեն իրականանում, քանի որ պետական մակարդակով հարաբերությունները բացակայում են:

17 հունիսի 2012   (0)

NEWS.am - Թուրքիայի Կարս քաղաքում հունիսի 16-ին շարունակվել է հայ-թուրքական գործարար 3-րդ համաժողովի աշխատանքները: Ինչպես Կարսից տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը, հունիսի 15-ին սկսված գործարար համաժողովի շրջանակներում տեղի են ունեցել հայ եւ թուրք գործարարների ակտիվ շփումներ:

15 հունիսի 2012   (0)

NEWS.am - Հայաստանին սահմանակից Թուրքիայի Կարս քաղաքում, այսօր' հունիսի 15-ին, մեկնարկել են հայ-թուրքական 3-րդ համաժողովի աշխատանքները: Ինչպես տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը Կարսից, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության կողմից (ՀԱԳՄ) կազմակերպված հայ-թուրքական գործարար համաժողովին մասնակցում են մոտ 70 գործարարներ Հայաստանից եւ Թուրքիայից:

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center