Լուրեր

20 նոյեմբերի 2012   (0)

Նոյեմբերի 20–ին «Արմենպրես»–ի մամուլի սրահում տեղի ունեցավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի մամուլի ասուլիսը, որը վերաբերում էր «Աջակցություն Հայաստան – Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրին։

16 նոյեմբերի 2012   (0)

Նոյեմբերի 16–ին Երևանի «Մետրոպոլ» հյուրանոցի դահլիճում կայացավ գիտապրակտիկ կոնֆերանս «Հայաստանի ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման նշանակությունն ու հնարավորությունները» թեմայով։

16 նոյեմբերի 2012   (0)

ԱՌԿԱ - Քարի մշակմամբ զբաղվող հայկական ընկերությունները պետք է մտածեն իրացման նոր շուկաների մասին, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։

12 նոյեմբերի 2012   (0)

Tert.am - Շուտով Երևանում կբացվի Կովկասում ամենամեծ բիզնես կենտրոնը, որը նաև առաջինն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում՝ որպես «A» դասի բիզնես կենտրոն։ Խոսքը «Էլիտ Պլազա» անունը կրող 24 հազ. քմ տարածքով 18–հարկանի գեղեցիկ շինության մասին է, որը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Խորենացի և Դեղատան փողոցների միջև պարփակված հատվածում։

09 նոյեմբերի 2012   (0)

Նոյեմբերի 9–ին կայացավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության հերթական նիստը։ Նախագահության հյուրն էր Հայաստանում Արգենտինայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան:

07 նոյեմբերի 2012   (0)

ԱՐՄԵՆՊՐԵՍ - Փոթիի նավահանգստում գործադուլի պատճառով Հայաստանի համար նախատեսված մոտ 300 բեռնարկղ կա, որոնց քանակը ավելացման միտումներ ունի: Խնդրի հետ կապված իրավիճակի կարգավորում սպասվում է երկու օր հետո:

06 նոյեմբերի 2012   (0)

Իրանի Իսլամական Հանրապետությունը դադարեցրել է 52 անվանում ապրանքատեսակների արտահանումը արտերկիր, որի պատճառով շուրջ երկու շաբաթ ընդհատվել է պոլիմերային հումքի (պոլիէթիլեն, պոլիպրոպիլեն, պոլիստիրոլ) ներկրումը Հայաստան, ինչը խիստ բացասաբար կանդրադառնա հատկապես սննդարդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտների վրա։

06 նոյեմբերի 2012   (0)

Կառավարությունը հանձնարարել է ԱԳՆ-ին զբաղվել Իրանից պոլիմերային հումքի ներկրման հարցով: «Այս պահի դրությամբ ԱԳՆ-ն բանակցում է Իրանի համապատասխան գերատեսչությունների հետ ստեղծված իրավիճակից դուրս գալու նպատակով»,-ասել են ՀՀ կառավարության մամլո ծառայությունում:

05 նոյեմբերի 2012   (0)

Իրանի Իսլամական Հանրապետությունը դադարեցրել է 52 անվանում ապրանքատեսակների արտահանումը արտերկիր, որի պատճառով շուրջ երկու շաբաթ ընդհատվել է պոլիմերային հումքի (պոլիէթիլեն, պոլիպրոպիլեն, պոլիստիրոլ) ներկրումը Հայաստան, ինչը խիստ բացասաբար կանդրադառնա հատկապես սննդարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտների վրա։

21 հոկտեմբերի 2012   (0)

Հոկտեմբերի 22-23-ին Ստամբուլում կկայանա համաժողով, որին կմասնակցեն Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիական հասարակության ավելի քան 50 ներկայացուցիչներ եւ փորձագետներ' քննարկելու ոչ պետական դերակատարների նշանակությունը Հայաստան-Թուրքիա հարաբերություններում:

20 հոկտեմբերի 2012   (0)

Հոկտեմբերի 19–ին բացվեց «ԱՐՄՊՐՈԴԷՔՍՊՈ–2012» ավանդական ցուցահանդեսը, որին մասնակցում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ժապավենը կտրելու պատիվը վերապահվել էր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանին և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին։

19 հոկտեմբերի 2012   (0)

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «ArmProd EXPO» ցուցահանդեսի բացմանը, որին մասնակցում են սննդամթերք եւ խմիչքներ արտադրող հայրենական ընկերություններն ու մատակարարները:

17 հոկտեմբերի 2012   (0)

ԱՐՄԵՆՊՐԵՍ - Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը հոկտեմբերի 19-21-ը կազմակերպում են «ArmProd EXPO 2012» միջազգային մասնագիտացված ցուցահանդես:

10 հոկտեմբերի 2012   (0)

Հոկտեմբերի 10–ին կայացավ ՀԱԳՄ մասնագիտական հանձնաժողովների համատեղ նիստ, որի ընթացքում քննարկվեցին մասնավորապես հարկային, մաքսային և տնտեսական քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր։

06 հոկտեմբերի 2012   (0)

Հոկտեմբերի 6–ին կայացավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության տնտեսական հանձնաժողովի նիստ, որում քննարկվեցին գործարարությանը առնչվող մի շարք հարցեր։

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center