Լուրեր

Prev 1 ... 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 ... 68 Next
15 մայիսի 2013   (0)

Հունիսի 21–22–ը Երևանում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կկայանա ամենամյա 6–րդ ԴԻՋԻԹԵՔ բիզնես ֆորումը, ինչի կապակցությամբ մայիսի 15–ին «Նովոստի» միջազգային լրատվական կենտրոնում կայացավ մամուլի ասուլիս, որի հիմնական բանախոսներից էր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։

08 մայիսի 2013   (0)

Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սիրելի գործարարներ, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը ջերմորեն շնորհավորում է Ձեզ Մայիսի 9–ի՝ Հայրենական Մեծ պատերազմի և Շուշիի փառապանծ հաղթանակների տոնի կապակցությամբ, մաղթում արևշատություն, անսպառ եռանդ և հայրենաշեն նորանոր գործեր, որոնցով մեր Հայաստան աշխարհը առավել կշենանա ու կհզորանա։

06 մայիսի 2013   (0)

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համար հայոց բիզնեսի անցյալի լավագույն էջերը այսօրվա գործարարի բարոյական վարքագիծը ձևավորելու կարևոր գործոն է։

19 ապրիլի 2013   (0)

Ցանկացած օրենք կիրարկման ընթացքում վերանայելու կամ լրամշակելու կարիք ունի՝ առավել ևս եթե այն վերաբերում է հատկապես առևտրի և ծառայությունների ոլորտին։ Ինչպես գիտեք' «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 19.12.2012թ օրենքով...

17 ապրիլի 2013   (0)

Ապրիլի 16–ին կայացավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության տնտեսական հանձնաժողովի հերթական նիստը, որի քննարկման խնդրո առարկան հիմնականում վերաբերում էր հարկային օրենսդրական փոփոխություններին, ներկրման և արտահանման առանձին դժվարություններին, ինչի վերաբերյալ գործարարները արտահայտեցին իրենց նկատառումները, ընդհանրական տեսակետները։

17 ապրիլի 2013   (0)

Ապրիլի 16–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում էր Արժույթի Միջազգային Հիմնադրամի վաշինգտոնյան աշխատանքային խումբը, որին մասնավորապես հետաքրքրում էր Հայաստանում հարկային փոփոխությունների...

13 ապրիլի 2013   (0)

Ապրիլի 12–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հյուրընկալել է Հայաստանում և Վրաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին։ Երկուստեք նշվել է, որ երկու ժողովուրների միջև բարեկամական և քաղաքական ջերմ հարաբերություններին զիջում է տնտեսականը։

13 ապրիլի 2013   (0)

Նյու Յորքի Reputation Institute ֆիրման թարմացրել է աշխարհի առավել հարգված 100 ընկերությունների ցուցակը: Համաձայն հարցումների' ավտոմեքենաների արդյունաբերության մեջ ամենաշատ վստահությունն ունեն գերմանական արտադրողները' BMW-ն, Daimler-ը, Volkswagen-ը, էլեկտրոնիկայի բնագավառում' ասիականները (ճապոնական Sony-ն, Canon-ը, կորեական Samsung-ը), իսկ տեխնոլոգիայի բնագավառում' ամերիկյան արտադրանքները (Microsoft-ը, Apple-ը, Google-ն, Intel-ը):

12 ապրիլի 2013   (0)

Ապրիլի 10–ին Երևանի «ԳՈԼԴԵՆ ԹՈՒԼԻՊ» հյուրանոցում կայացավ Հայաստանում Շրի Լանկայի Պատվավոր հյուպատոսության բացման արարողությունը։ Պատվավոր հյուպատոս է նշանակվել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ Սարգիս Թարվերդյանը։

10 ապրիլի 2013   (0)

«Երեւանի գարեջուր» փակ բաժնետիրական ընկերությունը 2012 թ. «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով շշերի արտադրության կաղապարներ է արտահանել Ուկրաինա' «Ռոկիտնովսկի ստեկոլնի զավոդ» ընկերությունում տարաների արտադրանք կազմակերպելու եւ ներմուծելու համար:

09 ապրիլի 2013   (0)

Երեւանի կոնյակի գործարանը 2012 թ. գրանցել է կոնյակի արտադրության 25% աճ, այս տարի եւս նախատեսվում է 27-28% աճ: Այդ մասին այսօր՝ ապրիլի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը:

08 ապրիլի 2013   (0)

Ապրիլի 5–ին կայացավ ՀՀ Վարչապետի «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխությունը, ինչն արդեն 2–րդ անգամ է կազմակերպվում և նպատակ ունի գործարար աշխարհի լավագույն կանանց խրախուսել և ներկայացնել հանրությանը։

25 մարտի 2013   (0)

«LOGOS» ընկերության և ՀԱԳՄ համատեղ ուժերով մարտի 22–24–ը «Երևան էքսպո» ցուցասրահում կազմակերպած «EXPO BEAUTY 2013» միջազգային 9–րդ մասնագիտացված ցուցահանդեսին մասնակցեցին Ֆրանսիական համալսարանի մի խումբ ուսանողներ, որոնց համար այս միջոցառումը ուսանելի շատ բան տվեց։

15 մարտի 2013   (0)

Մարտի 14–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության դահլիճում կայացավ ԵՐԵՎԱՆ – ՎԱՆ – ԵՐԵՎԱՆ չվերթի շնորհանդեսը։ Մասնակցում էին երեք տասնյակից ավելի տուրիստական ընկերությունների ղեկավարներ, հայաստանյան և միջազգային կազմակերպությունների պատասխանատուներ ու ներկայացուցիչներ։

13 մարտի 2013   (0)

Տարիների երկարատև նախապատրաստական աշխատանքից հետո ապրիլի 3–ին վերջապես սկսելու է գործել ԵՐԵՎԱՆ-ՎԱՆ-ԵՐԵՎԱՆ չվերթը, որը մանրամասն ներկայացվելու է մարտի 14–ին ժամը 15.00–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության դահլիճում կայանալիք շնորհանդեսին և մամուլի ասուլիսին («Շիլաչի» հյուրանոցի առաջին հարկում)։

Prev 1 ... 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 ... 68 Next

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center