Լուրեր

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյան հուլիսի 14-ին ընդունել է սննդի վերամշակման ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի խումբ խոշոր ընկերությունների ղեկավարների հետ:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ մի խումբ գործարարների հետ՝ քննարկելու համավարակի հետևանքով տնտեսության ոլորտում առաջացած դժվարություններն ու խնդիրները, դրանք լուծելու ուղիները, գործարարներին աջակցելու հնարավորությունները, զարգացման ճանապարհները:


«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացուներ կատարելու մասին» օրենքի նախագծում ներառված նոր դրույթները քննարկվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության՝ հունիսի 24-ին կայացած հեռավար ընդլայնված նիստում։

«Գործ և արար»-ն անդրադարձել է կորոնավիրուսի այս ժամանակաշրջանում տարածվող ապատեղեկատվությանը: Որքանո՞վ են արդյունավետ կառավարության օժանդակող փաթեթները: Ի՞նչ կարելի է անել, որ տնտեսության կորուստները նվազեն:


Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ՀԱԱՊ) Արագ սպառման ապրանքներ կոմիտեի Թափոնների կառավարման աշխատանքային խումբը, Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ), Եվրոպական բիզնես ասոցիացիա Հայաստանը (EBA) և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը (ՀԱԳՄ) կազմակերպել են Գործարար համայնքը և թափոնների կայուն կառավարումը թեմայով վեբինար, որը տեղի է ունեցել 2020 թ.-ի հունիսի 12-ին, Zoom հարթակում։


ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունիսի 11-ին ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությանը՝ նախագահ Արսեն Ղազարյանի գլխավորությամբ։

Տնտեսության ազգայնացման խնդիրներին են անդրադարձել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ, «Անտարես» ընկերության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը և Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը՝ 1in.am-ի «Հոծ գիծ» հաղորդման ընթացքում։ Տես՝ այստեղ։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հարցազրույցը 1in.am-ին՝ այստեղ

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու 1in.am լրատվական կայքի՝ «Գործ և արար» հաղորդաշարի հերթական հյուրն է ՀԱԳՄ նախագահության անդամ, ՏՀՏ գործատուների միության նախագահ, «Յունիքոմփ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանը։
Հաղորդումն՝ այստեղ


Համավարակի շրջանում ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերին միշտ չէ, որ կարելի է միանշանակ գնահատական տալ: Ակնհայտ է, որ եղել են և՛ իրավիճակին համապատասխան քայլեր ու լուծումներ, և՛, ցավոք, վրիպումներ:

Կառավարության օժանդակության փաթեթների արդյունավետության, տնտեսության հետագա կորուստները նվազեցնելուն միտված անհրաժեշտ քայլերի, թագավարակի շրջանում տարածվող ապատեղեկատվության և հարակից այլ հարցերի շուրջ է զրույցը ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանի հետ՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու 1in.am կայքի «Գործ և արար» համատեղ հաղորդաշարի շրջանակում։
Հաղորդումը վարում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
Հաղորդումն՝ այստեղ


ԵԱՏՄ գործարար խորհրդի նախագահության 13-րդ հեռավար նիստում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը ներկայացրել է փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը։


Հայաստանյան ընկերությունների 17%-ի մոտ գրանցվել է սպառման 90-100% անկում։ Եվս 17%-ի պարագայում վաճառքի անկում չի եղել։ Այսպիսի ցուցանիշ է արձակագրվել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից՝ իր անդամների շրջանում անցկացված հարցման արդյունքում։

Ի՞նչ կորուստների կարող է հանգեցնել մոլեգնող համավարակը, ի՞նչ նոր հնարավորություններ կարող են ընձեռնվել ՏՏ ու հեռահաղորդակցության ոլորտների համար, ի՞նչ դասեր պետք է քաղել համաճարակի ավարտից հետո, հայ գործարարի ի՞նչ կերպար է ընդունվում այսօր Հայաստանում, արդյո՞ք հանրությունը համակրում է հաջողակ մարդկանց։