Լուրեր


Ի սատարումն «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավին՝ «Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերությունը (համահիմնադիրներ Արսեն Ղազարյան և Գագիկ Աղաջանյան) հոկտեմբերի 26-ին ևս 20 միլիոն դրամ փոխանցեց՝ դրամահավաքին իր հանգանակած գումարը հասցնելով 65 միլիոն դրամի։

Հայաստանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առաջիկա նիստին կփորձի Թուրքիային հանել սակագնային արտոնությունների միասնական համակարգից։
Թուրքական ապրանքների՝ Հայաստան ներմուծման արգելքն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 31-ից։


Թուրքիայի կողից ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծման հրահրման ու անմիջական մասնակցության, հայոց նոր ցեղասպանության և իր ծավալապաշտական նկրտումները կյանքի կոչելու որդեգրած քաղաքականության պարագայում՝ Հայաստանի համար օրակարգային է դարձել թշնամական տրամադրված այդ երկրի ապրանքների ներկրումից հրաժարումը։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի համանախագահ Արսեն Ղազարյանի հարցազրույցը 1in.am-ի «Հոծ գիծ» հաղորդմանը։

Հայկական կողմը Ժամանակավորապես կասեցնում է Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի գործունեությունը

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի համանախագահ Արսեն Ղազարյանի հայտարարությունը
1997 թվականից ձևավորվել և գործել է Հայ-թուրքական գործարար զարգացման խորհուրդը, որի խնդիրն է եղել տնտեսական կապերի աշխուժացման միջոցով լիցքաթափել կողմերի միջև պատմականորեն ձևավորված լարվածությունը, աջակցել բարիդրացիական կապերի հաստատման համար նպաստավոր մթնոլորտի ձևավորմանը։

ՀԱԳՄ նախագահության անդամ, «Տեր-Տաճատյան» իրավաբանական և խորհրդատվական ընկերության ղեկավար, Կոնվերս բանկի խորհրդի նախագահ Արմեն Տեր-Տաճատյանի հարցազրույցը 1in.am-ի «Հոծ գիծ» հաղորդմանը։


Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավի հաշիվներին փոխանցված հանգանակությունների գումարը հոկտեմբերի 9-ի դրությամբ կազմել է 1 մլդ 15 650 000 դրամ և 201 000 դոլար:


«Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերությունը (համահիմնադիրներ Արսեն Ղազարյան և Գագիկ Աղաջանյան) «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավին հոկտեմբերի 6-ին նվիրաբերել է ևս 25 միլիոն դրամ՝ ի հավելումն օրեր առաջ ընկերության հանգանակած 20 միլիոն դրամի։


«Եթե նույնիսկ, այսօր պատերազմ է` չի նշանակում, որ տնտեսության որեւէ ճյուղ պետք է կանգ առնի կամ` բոլորս դեպի ռազմաճակատ գնալով չպետք է այնպես անենք, որ կանգնեցնենք տնտեսության բնականոն ընթացքը»,-«Առավոտի» հետ զրույցում ասել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը՝ անդրադառնալով պատերազմական դրությունով պայմանավորված մեր երկրում ստեղծված իրավիճակին:


ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք, Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում (AmCham), Հայ բրիտանական բիզնես պալատը (ABBC), Բելգիա Հայաստան առևտրի պալատը (BACC), Եվրոպական բիզնես ասոցիացիան (EBA), Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը, Պորտուգալիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը, Հելլենիկ-Հայաստան առևտրի պալատը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը համատեղ հայտնում ենք մեր խիստ մտահոգությունը 2020թ. սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի բռնապետական ռեժիմի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շփման գծի ողջ երկայնքով նախաձեռնած լայնածավալ հարձակման առիթով, որը ուղեկվում է ծանր հրետանու, տանկերի և հրթիռների գործադրմամբ։


Հայրենակիցներ,
Հերթական անգամ թշնամաբար տրամադրված Ադրբեջանը չհայտարարված պատերազմ է պարտադրել ու ագրեսիվ հարձակում սանձազերծել Արցախի Հանրապետության նկատմամբ։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու 1in.am լրատվական կայքի՝ «Գործ և արար» հաղորդաշարի հերթական հյուրն է ՀԱԳՄ նախագահության անդամ, «Revery Group»-ի հատուկ ծրագրերի ղեկավար, «Ucom» ընկերության ռազմավարության գծով տնօրեն Գագիկ Արզումանյանը։


Հայոց պատմությունը վկայում է, որ մեր ժողովուրդն իր նվիրական նպատակներն ու կամքը երբ զսպանակել ու լարել է Հայկ Նահապետի աղեղի պես, հաղթանակն անխուսափելի է դարձել։


Իշխանական կառույցների հետ գործարար շրջանակներն ունեն արդյունավետ երկխոսության հնարավորություն և դաշտ։ Նման ընդհանրական կարծիք հնչեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության՝ սեպտեմբերի 11-ին կայացած ընդլայնված հեռավար նիստում, որտեղ օրակարգային հարցերից էր վերջերս ՀԱԳՄ պատվիրակությունների՝ հանրապետության ղեկավարության հետ ունեցած հանդիպումների արդյունքները։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու 1in.am լրատվական կայքի՝ «Գործ և արար» հաղորդաշարի հերթական հյուրն է ՀԱԳՄ խորհրդի անդամ, «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության արտաքին կապերի, գիտական ներգրավման ու նորարարությունների գծով ղեկավար Վահե Դանիելյանը։ Հաղորդումը վարում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։