Լուրեր

1 2 3 4 5 6 7 8 9 10 ... 78 Next
07 դեկտեմբերի 2023   (0)

2024 թվականի հունվարի 1-ից իրագործվելու են մայրաքաղաքի ավագանու կոմից 2023 թվականի ապրիլին ընդունված Երևան քաղաքում արտաքին գովազդի տեղաբաշխման չափորոշիչները, որոնցով սահմանվող պահանջները ոչ միանշանակ են ընդունելի տնտեսվարող անձանց կողմից։

06 դեկտեմբերի 2023   (0)

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն դեկտեմբերի 6-ին այցելած ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության փորձագետները նպատակամիտված էին տեղեկանալու գործարար ոլորտում չափագիտության առկա և օրվա պահանջներին համապատասխան ծառայություն ստեղծելու խնդիրներին։

06 դեկտեմբերի 2023   (0)

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը՝ Միության նախագահ Արսեն Ղազարյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 5-ին հանդիպեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ։

01 դեկտեմբերի 2023   (0)

Արդյունաբերության ոլորտում համագործակցության համատեղ նախագծերի իրականացմանը ֆինանսական աջակցության և երրորդ երկրների գործընկերների հետ Եվրասիական տնտեսական միության համագործակցության հարցերն են քննարկվել նոյեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ Գործարար խորհրդի փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհրդի ութերորդ նիստի մասնակիցների կողմից:

15 նոյեմբերի 2023   (0)

Համագործակցության հետագա հնարավորությունները քննարկվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության տնօրեն Էդուարդ Կիրակոսյանի և Աշխատանքի միջազգային կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների բյուրոյի ու Արժանապատիվ աշխատանքի տեխնիկական հարցերով աջակցության խմբի գլխավոր մասնագետ Վլադիմիր Չուրովիչի՝ նոյեմբերի 15-ին կայացած հանդիպման ժամանակ։

03 նոյեմբերի 2023   (0)

Բժշկական ապրանքների և ծառայությունների ներկայացում, նոր գործարար կապերի հաստատում․ այսպիսի նպատակներ է հետապնդում «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2023» 21-րդ բժշկական միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որը նոյեմբերի 3-ին բացվեց Yerevan EXPO ցուցահանդեսային համալիրում։

01 նոյեմբերի 2023   (0)

«Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերությունը և Հայկական կարմիր խաչի ընկերությունը նոյեմբերի 1-ին ստորագրել են համագործակցության հուշագիր, որով կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ ծրագրերի իրականացմամբ միավորելու իրենց ջանքերը՝ մարդասիրական աջակցություն տրամադրելու Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված անձանց։

20 հոկտեմբերի 2023   (0)

Yerevan EXPO ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 20-ին բացվեց «ArmProd EXPO 2023» 21-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը։ Հայաստանի, Ռուսաստանի և Իտալիայի ավելի քան ութ տասնյակ ընկերություն ներկայացրել են իրենց արտադրանքը տարբեր ուղղություններով՝ ալկոհոլային խմիչքներ, զովացուցիչ ըմպելիքներ, մսի և կաթնամթերքի արտադրանք, պահածոյացված մրգեր ու բանջարեղեն, սառեցված կիսաֆաբրիկատներ, նպարեղեն, հրուշակեղեն, սննդարդյունաբերական սարքավորումներ, փաթեթավորման նյութեր և այլն։

17 հոկտեմբերի 2023   (0)

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հոկտեմբերի 16-ին ընդունեց Հայկական կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանին։

13 հոկտեմբերի 2023   (0)

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող աջակցության և նրանց ինտեգրացիայի հարցերն էին ընդգրկված Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի՝ հոկտեմբերի 12-ին կայացած նիստի օրակարգում։

02 հոկտեմբերի 2023   (0)

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հոկտեմբերի 2-ին ընդունեց Գործատուների միջազգային կազմակերպության (IOE) ավագ խորհրդական Պիեռ Վինցենսինին։

28 սեպտեմբերի 2023   (0)

Հայրենակիցնե՛ր,

Հայ ժողովուրդը հերթական անգամ կանգնած է նոր դժնդակ մարտահրավերի առջև, որն այս անգամ արտահայտվում է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացվող ցեղասպանական դրսևորումներով, անմեղ բնակչության սպանություններով, բռնի տեղահանումներով, հայրենազրկմամբ։ Սա մի իրողություն է, որին ժամանակն ու մարդկությունն իր համարժեք գնահատականն ու պատասխանը դեռ կտա։

15 սեպտեմբերի 2023   (0)

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 15-ին իր դռները բացեց Armenia EXPO 2023 22-րդ տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը։ Վերջինիս իրենց մասնակցությունն են բերել 300 ընկերություններ Ռուսաստանից, Բելառուսից, Հայաստանից, Լեհաստանից, Վրաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ավստրիայից, Իրանից, Լատվիայից, Լիտվայից և Ղազախստանից։

29 օգոստոսի 2023   (0)

Օգոստոսի 27-31-ը Հայաստանում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Բիզնես և կրթություն-գործընկերություն» հիմնադրամի պատվիրակությունը, որն իր հայաստանյան գործընկեր «Բիզնես և կրթություն» ասոցիացիայի ներկայացուցիչների հետ օգոստոսի 29-ին հյուրընկալվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում։

22 օգոստոսի 2023   (0)

«Հանրային տեղեկատվության մասին» և «Կիբեռանվտանգության մասին» նախապատրաստվող ՀՀ օրենքների նախագծերի դրույթները ներկայացվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից օգոստոսի 21-ին կազմակերպված քննարկման ժամանակ, որին մասնակցեցին ՀԱԳՄ նախագահության անդամներ, Տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի, մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ... 78 Next

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center