



Փետրվարի 13–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, «ԱՊԱՎԵՆ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանի ծննդյան օրն է։


ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը շարունակում է բուռն քննարկումների ու վերլուծությունների ենթարկվել, դրանում ներառնված դրույթները ոչ միանշանակ են ընդունվում ձեռնարկատիրությամբ զբաղվողների ու մասնագիտական շրջանակների կողմից։


Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում չներառելու ակնկալիքով՝ այն երկրորդ ընթերցմամբ ընդունելուց առաջ հանրային ու մասնագիտական լայն քննարկման դնելու նպատակով։


Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հարցազրույց է տվել Lragir.am-ին։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հարցազրույցը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրին։

ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում նա նշում է, որ տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ադրբեջանա-թուրքական ծրագիրը Հայաստանի համար մեծ տնտեսական հեռանկարներ չի բացում:


Հայաստանի Հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը քննարկվեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության՝ դեկտեմբերի 16-ին կայացած ընդլայնված հեռավար նիստի ժամանակ։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության, ներդրումային միջավայրի վերականգնման հարցեր քննարկելու նպատակով:

«Գործարարները պետք է փորձեն պահպանել տնտեսությունը, զարգացնել, լուծումներ առաջարկել»․ Արսեն Ղազարյան

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նոյեմբերի 23-ին հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս առիթով ՀԱԳՄ նախագահը «Հրապարակի» թղթկիցի հետ զրույցում ասել է, որ քննարկել են հետկորոնավիրուսային, հետպատերազմական շրջանում տնտեսության զարգացման վերականգնման խնդիրները, ներդրումների ավելացումը, տնտեսության կառուցվածքային փոփոխության, գործարար խավին հուզող խնդիրները և այլն։